Տոնական դեկորացիա մտածելուց առաջին բանը, որ մեր մտքին գալիս է` գնդաձև, գունավոր, ուրախ և թեթև փուչիկն է: Երբ շրջապատվում ենք պուչիկներով, միանգամից ուրախ տրամադրույթուն ենք ստանում: Պատճառն այն է, որ գազով լցված այդ գնդիկը իր թեթևությամբ մեզ ստիպում է հանգստանալ և բարձր տրամադրություն է հաղորդում:Առաջին ռեզինե փուչիկը հայտնաբերել է Մայքլ Ֆարադեյը 1824թ-ին տարբեր գազային միացությունների հետ փորձեր կատարելիս: Մյուս պարզ զվարճանքի առթիվ աշխարհում հազարավոր միջոցառումներ են իրականացվում: Իհարկե խոսքը Օճառե փուչիկների մասին է, որոնք մենք պատրաստել ենք վաղ մանկությունից: Օճառային փուչիկներն ի տարբերություն ռեզինե փուչիկների հիշատակվել է դեռևս Լուսավորյալ դարաշրջանից: Մենք մինչ այժմ սիրում ենք այդ կարճաժամկետ զվարճությունը, որը կարողանում է հավերժության միտում առաջացնել:P.S. Ասում են, երբ փուչիկները կորցնում են իրենց գազային պարունակությունը`չարժե պայթեցնել, ուղղակի պետք է այն բաց թողել ազատ տարածության մեջ, այդպես փուչիկը իր հետ տանում է վատ տրամադրությունը` թողնելով միայն լավ հիշողություններ: