Փորձի՛ր և կհամոզվես - 11 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 11 » Փորձի՛ր և կհամոզվես
20:25
Փորձի՛ր և կհամոզվես

Փորձի՛ր մեկ շաբաթ ուղիղ նստել և քայլել, կտեսնես՝ ինչպես է բարելավվում հիշողությունդ և որքան արագ ես սկսում պատկերացնել ամեն ինչ։

Փորձի՛ր այն մարդուն, որը քեզ դուր չի գալիս, մտովի գեղեցիկ նվեր մատուցել և պատկերացնել՝ ինչ ուրախությամբ է նա դա ընդունում, կտեսնես՝ ինչպես կփոխվի վերաբերմունքդ նրա նկատմամբ։

Փորձի՛ր քնելուց մեկ-երկու ժամ առաջ անջատել հեռուստացույցն ու համակարգիչը, կսկսես «տեսնել» երազանքներդ ու ստեղծագործական ազդակները։

Փորձի՛ր երկու շաբաթ միայն գործերի մասին խոսել հեռախոսով, կտեսնես, որ օրը 36 ժամ ունի։

Փորձի՛ր քնելուց առաջ չսնվել, կսկսես թեթև երազներ տեսնել, ամեն առավոտ կարթնանաս լավ տրամադրությամբ և ոգեշնչված, կարթնանաս թարմ՝ առանց մինչև կեսօր անկողնում մնալու ցանկության։

Փորձի՛ր քիչ քանակությամբ աղ և պղպեղ օգտագործել, կտեսնես, որ հագենալ հնարավոր է 2-3 անգամ ավելի քիչ ուտելիքով (խորհուրդ ավելորդ քաշ ունեցողներին)։

Փորձի՛ր գազավորված ըմպելիքներ չխմել, կհասկանաս՝ ինչ համեղ է սովորական ջուրը։

Փորձի՛ր սուրճ և թեյ չխմել մեկ շաբաթվա ընթացքում, կտեսնես, որ ամեն ինչ քեզ ուրախացնում է, որ հանգիստ քուն ես մտնում և խորն ես քնում, էլ լարվածություն չես զգում։

Փորձի՛ր ամեն անգամ ծխելու ցանկություն ունենալու դեպքում վերցնել խնձոր (նարինջ, բանան կամ պարզապես մի բաժակ ջուր խմել), արդեն 2 շաբաթից քեզ ավելի ամուր կզգաս, ավելի համբերատար և ուժեղ։

Փորձի՛ր ամեն անգամ, երբ ուզում ես քեզ հետաքրքրող ինչ-որ բան անել (առաջին անգամ, քեզ ոչ բնորոշ), անել միանգամից՝ առանց երկար-բարակ մտածելու, կտեսնես, որ ավելին կարող ես։

Փորձի՛ր ժպտալ ամեն անգամ, երբ ցանկություն ես ունենում ժպտալու անցորդին՝ մոռանալով, թե նա ինչ կմտածի քո մասին։ Թող դա լինի մի քանի վայրկյան։ Մեկ ամսվա ընթացքում ամեն անցորդի կնայես որպես ծանոթ և անվտանգ մարդու։

Փորձիր պառկել խոտերի վրա, ծառերի մոտ, հեռու մեքենաներից՝ չամաչելով մարդկանցից, քո մեջ վերջապես կլսես լռությունը։


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 956 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar