ՈՒԶՈՒՄ ԵՄ ՉՄՈՌԱՆԱԼ ՔԵԶ... - 7 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 7 » ՈՒԶՈՒՄ ԵՄ ՉՄՈՌԱՆԱԼ ՔԵԶ...
15:25
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՉՄՈՌԱՆԱԼ ՔԵԶ...

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ,ՈՐՈՎՀԵՏԵՒ ԴՈՒ ԵՍ ԱՅՆ ՄԻԱԿԸ, ՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՄ…
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՉՄՈՌԱՆԱԼ ՔԵԶ…
Դու նորից կարդում ես: Ծանոթ ձեռագիր է, չէ՞…Գիտեմ, որ համբերությանդ բաժակը լցվել է արդեն, սակայն ինչ արած: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում չգրել քեզ: Ուզում եմ իմանալ պարզապես, թե ինչպես ես, ինչ ես անում:Հասկանու՞մ ես, երբեմն այնքան եմ անհանգստանում քեզ համար: Բայց չեմ սպասում պատասխանի: Սովորել եմ արդեն: Գրում եմ ուղղակի… Մի տագնապ կա ներսումս, ու չգիտեմ նրան ինչ կոչեմ: Դու հարմար տեղավորվիր բազկաթոռի մեջ, կում – կում վայելիր քո գինին: Թեթև ժպտա իմ տողերի վրա….Ես ուզում եմ խոսել, պատմել, իսկ վերջում, եթե կուզես, կկոտրենք բաժակը. դու` քո գինու բաժակը, իսկ ես` համբերությանդ: Ուզում եմ խոսել այս նեղության մասին, այս թթված կարոտի մասին և տագնապի մասին: Ասում ես` սթրե՞ս է: Չէ՛ …Ու հանկարծ չասես թթու խնձոր կեր կամ գնա զբոսնելու: Գոնե դու, խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացիր….Ի՞նչ, մտածում ես ինքնախաբեությու՞ն է: Չէ՛ , սիրելիս…Գուցե մոլորությու՞ն, հիվանդությու՞ն…Ահա, մտածեցի…
Սեր է: Դե, արի՛ միասին ծիծաղենք այս բառի վրա և այն համարձակության վրա, որով այն գրեցի: Սակայն ո՛չ: Իրականում տխմարություն է սա: Այս տագնապն իր ողջ իմաստով, նպատակով տխմարություն է միայն: Ուղղակի չեմ ուզում մոռանալ քեզ: Այսքանը: Սա է ողջ պատճառը կամ հետեևանքը…Անվանի՛ր ինչ ուզում ես….Արցունքոտ րոպեների գնով, միայնության գնով, տխրության գնով էլ լինի, չեմ ուզում մոռանալ: Այս պահերը, երբ լուսամփոփի լույսի տակ, դողացով ձեռքով գրում եմ քեզ, այնքան հարազատ են դարձել: Կուզեմ միշտ գրել քեզ: Այսօր, վաղը, մյուս օրը և այդպես շարունակ: Գիտեմ, որ միշտ կարդում ես, սակայն տխմար բան է այս տագնապը: Ուղղակի ուզում եմ քեզ չմոռանալ ու վերջ…
Չէ՛, բարեկամս, մի՛ քմծիծաղիր, լավ է լիաթոք ծիծաղ արձակես, քան թաքուն արհամարանք նետես այս եջի վրա: Ջղայնանու՞մ ես արդեն: Ուզում եմ չմոռանալ: Այսքանը…Իսկ հիմա շպրտի՛ր էտ բաժակը որ պատին կուզես: Իսկ ես կգրեմ "Սեր " և կծիծաղեմ: Անվերջ կծիծաղեմ, անդադար կծիծաղեմ, ինքնամոռաց կծիծաղեմ…
Չէ՛, սիրելի՛ս , խելագառությու՛ն չէ սա….

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 1016 | Ավելացրեց: lolo | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 AnnaRM • 16:31, 07.07.2012
APRES CHAT LAWNA 9
avatar
2 lolo • 20:19, 07.07.2012
mersi shat 4 4 4 4
avatar
3 Nora • 22:15, 28.07.2013
եթե կարելի է նշեք հեղինակի անունը
ComForm">
avatar