Ուզում եմ բղավել… - 9 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 9 » Ուզում եմ բղավել…
15:54
Ուզում եմ բղավել…
Ուզում եմ բղավել…այս պահիս պատրաստ եմ աշխարհին ասել, որ քեզ եմ սիրում, բայց ինչպե՞ս ասեմ, որ դու հանկարծ չլսես…Ի՞նչ անեմ, որ ոչինչ չհասկանաս, և ամեն ինչ մնա նույնը (բայց արդեն շատ բան է փոխվել. հիմա ես սիրում եմ քեզ): 

Իսկ դու երբևէ զգացե՞լ ես,թե որքան դժվար է դեմքին զգալ սիրելիի շունչը և հասկանալ,որ այն քոնը չէ: Ես արդեն ամեն օր եմ դա զգում…Ես արդեն շատ բան եմ զգացել կյանքում և հասկացել եմ,որ իսկապես էլ "ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում”: 

Բայց դու նույնիսկ չես լսում,թե ինչպես է հոգիս շշնջում. "Ինձ մենակ չթողնե´ս”: Դու իմ հոգու լեզուն չես հասկանա, չես հասկանա նաև աչքերիս երգը, բայց ինչի՞ց է, որ ես քեզ այսքան լավ եմ հասկանում. ասես կարդում եմ քեզ,ինչպես սիրած գիրքն են կարդում մարդիկ: 

Ես իմ ժպիտում մեծ սեր եմ թաքցնում: Իսկ ի՞նչ ես դու պահում քո աչքերում: Ոչի՞նչ… Թե կուզես, ես կասեմ, թե ինչ կա այնտեղ… Քո աչքերում արևներ կան, բայց սառն են այնքան, որ թվում է` սառույցից են "ծագել”: Քո ժպիտում ջերմություն է ապրում, իսկ ես իմ աչքերում մեծ սեր եմ պահում ու թաքուն մի հույս, որ մի օր դու կտեսնես սերն այդ ու ժպիտիդ ջերմությունը կփարես ինձ, իսկ ես…Ես իմ սիրով կջերմացնեմ քո աչքերի արևները ցուրտ…

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 775 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar