«Ուզեն, թե չուզեն` հիփ հոպը Գյումրիում զարգանալու է». գյումրեցի ռեփերներ - 10 Սեպտեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 10 » «Ուզեն, թե չուզեն` հիփ հոպը Գյումրիում զարգանալու է». գյումրեցի ռեփերներ
21:33
«Ուզեն, թե չուզեն` հիփ հոպը Գյումրիում զարգանալու է». գյումրեցի ռեփերներ

Գյումրու օրվան նվիրված տոնական համերգի ու մշակութային միջոցառումների շուրջ բուռն քննարկումները դեռ շարունակվում են: Այսօր Aravot.am-ին էին դիմել Գյումրու տոնական համերգին «Հիփ հոպ Գյումրի» անվամբ հանդես եկած ռեփերներ Հարություն Եղոյանը (առավել հայտնի է բեմական «Հայ ռեփ Մանախ» անունով), Տիգրան Ադամյանը՝ «Աթլ Տիկոն» եւ «Բիթբոքս Աբոն»՝ Ալբերտ Գեւորգյանը: Նշենք, որ երիտասարդները սովորաբար հանդես են գալիս առանձին -առանձին, սակայն քաղաքի տոնին միավորվել են՝ հանդես գալով մեկ ծրագրով: Տղաները հանդես են եկել «Strife dance» հիփ հոպ խմբի հետ, որն ապահովել է բեմադրությունը: Երիտասարդներին, մասնավորապես, զայրացրել է այն, որ իրենց ոճը համարելով փողոցային ժարգոններով երաժշտություն՝ կարծում են, որ այն չի կարող զարգանալ Գյումրիում, դա այս քաղաքին հարիր ոճ չէ, եւ որ իրենք իրավունք չունեին ելույթ ունենալ լեգենդար երգիչ «Բամբիռ» խմբի հիմնադիր՝ Ջակի կողքին: 

Շարունակությունը՝  ԱՅՍՏԵՂ

 


 http://www.aravot.am/2015/09/10/607628/

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 551 | Ավելացրեց: TIKO | Գնահատական: 4.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar