Ուրվական - 10 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 10 » Ուրվական
16:07
Ուրվական
Քայլում էի փողոցով,երբ հանկարծ…թվաց,թե նույնն էր ամեն ինչ,այնպես,ինչպես ամիսներ առաջ:Օդում մի բույր կար,որը ինձ պարուրելով ինչպես նուրբ մետաքսե կտոր,տարավ հին ու բարի ժամանակներ:Հանկարծ արթնացան հիշողություններ,որոնք երկար ժամանակ է չկային:Եվ հանկարծ …նորից ուրվականը,հին ուրվականը,որ հայտնվեց փողոցի կենտրոնում ու մի վայրկյանում չքացավ:Նրան հետևելով չքացան մարդիկ և փողոցները:Ես մնացի մի նեղ միջանցքում՝ անցյալի ու ներկայի միջև:Եվ մութ միջանցքում՝ որպես վերջին լույս, լուսեղեն դեմքով նույն ուրվականն էր:Նա տարավ ինձ ետ,դեպի իմ անցյալ,որտեղ տեսա ինձ երջանիկ կանգնած:Մի խինդ կար իմ մեջ,որ արդեն չկար:Հետո նա նայեց իմ մոլոր դեմքին և տարավ ներկա:Նորից նույն փողոցը ու նորից մարդիկ:Քայլում էի,քայլում և մտածում էի որ՞ն էր իմաստը նրա այդ քայլի:Փողոցի մի նեղ անկյունում տխուր,դալկահար,թախծոտ ծերունի նստած բարձրաձայն խորհում էր մտքեր:Եվ խելացի էին մտքերը այնքան,որ ակամայից մոտեցա նրան:Դանդաղ բարձրացրեց նա իր գլուխը,հետո դեմքին մի խորը ժպիտ նայեց ինձ վրա,ու հետո գետնին:Եվ չէի հասցրել դեռ բառ դուրս բերել,երբ նա շշնջաց. 
-Դա ուրվակա՞նն էր: 
Ես զարմացած,շփոթված դեմքով նայեցի նրան:Խորհրդավոր քմծիծաղ դեմքին նա շարունակեց. 
-Նա այցելում է,երբ կորցնում ես կյանքում թանկ մեկին,երբ մոլորվում ես սեփական կյանքում,ու մնում ես անցյալի ու ներկայի նեղ միջանցքի մեջ:Ու՞մ ես կորցրել: 
Ի՜նչ դժվար հարց էր:Ես կորցրել էի,բայց ում չգիտեի,ինձ թե՞…և հարցին պատասխանեցի ես մի նոր հարցով. 
-Իսկ գոյություն ունե՞ն հավերժ ընկերներ,պինդ ընկերություն,իսկ ընկերությունը մի՞շտ է փրկվում ներողությունով:Իսկ անցյալի հուշերը միշտ պիտի գա՞ն,այցելե՞ն հոգուս,և չթողեն ապրել այսօրվա ներկան: 
Եվ ծերունին նայելով դեմքիս,կարծես հասկացած՝ ինչ եմ կորցրել,մի բան ինձ ասաց. 
-Հավերժ ընկերնե՞ր,նրանք միշտ էլ կան:Ընկերությու՞ն,առանց այդ բանի կյանքը չի լինի:Մենք ինքներս ենք խառնում մեր կյանքը,դարձնում կապված թելերի խցիկ,իսկ անցյալը մենք ենք խառնում մեր ներկայի հետ:Ասեմ մի պարզ բան.ձմռան վերջին կամ ամռան սկզբին,երբ արևը նոր է դուրս գալիս,մենք ցուրտ վայրերով քայլում ենք ճկված,մրսած,անվստահ,իսկ այն տեղերում,որտեղ արևը գետնին է դիպել իր վառ շողերը,մենք քայլում ենք վեհ,վստահ,անկորույս:Դու այժմ ստվերում ես,այնտեղ,ուր ցուրտ է,շարժվիր առաջ,դեպի արևը,և կյանքդ կփոխվի,այն ինչ խճճել ես նորից կբացվի,և ընկերներդ,հարազատներդ նորից ետ կգան: 
Ծանր բարձրացրեց նա իր գլուխը,նայեց աչքերիս ու լուռ հեռացավ,թողնելով միայն մի թղթի կտոր.<<Անցյալ՝ ուրվական,ներկա՝ արև ու արև….>>:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1137 | Ավելացրեց: SILOK | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar