Նոյեմբերի 29–ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շնորհանդես-քննարկում ձևաչափով կներկայացվի
«ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆ» Оn-Line սոցիալ-քաղաքական նախագիծը, որը վիրտուալ պետության սիմուլյատոր է
և hayland.am սոցցանցի օգտագործողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ
և անմիջականորեն մասնակցել իրական պետական գործընթացներին: Խաղին
մասնակցելով՝ հնարավոր է ստեղծել նախաձեռնողական խմբեր և
կուսակցություններ, մասնակցել քաղաքական քննարկումներին ու
քվեարկություններին, ազատ արտահայտել քաղաքական կարծիքներ, կազմել օրենքներ
ու նախագծեր, դառնալ պատգամավոր և նույնիսկ նախագահ:
Շնորհանդես-քննարկմանը կմասնակցեն ՀՀ քաղաքական դաշտում ակտիվ
գործունեություն ծավալող մի շարք կուսակցությունների, զանգվածային
լրատվամիջոցների, քաղաքական PR-խորհրդատվության ոլորտի, ինչպես նաև
ինտերնետ–մեդիաների, բլոգերի և սոցիալական ցանցերի ներկայացուցիչները:
«ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ինտերնետ հարթակում իրական քաղաքական համակարգի
մոդելավորումն է, որի նպատակն է նախընտրական գործընթացներին ընդառաջ օնլայն
հասարակության սոցիալական իրազեկումը և քաղաքական մասնակցության
մակարդակի բարձրացումը: «ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԸ»` քաղաքական խաղային տեխնոլոգիա
է, որը թույլ է տալիս բարձրացնել լսարանի տեղեկացվածությունը, օն-լայն
հասարակայնությանը` համախմբել համախոհներին, ինտեգրվել և մասնակցել
քաղաքական կարևորագույն գործընթացներին: «Ուրիշ Հայաստանը» հիմնված է
քաղաքական օնլայն-ինտեգրացիայի նորագույն տեխնոլոգիաների ու միտումների
վրա, որում լայնորեն կիրառվում են սոցիալական մեդիաների ամենաազդեցիկ
գործիքները` բլոգերը, ֆորումները, խմբեր և այլն:
Շնորհանդես–քննարկմանը կբանախոսեն Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար
Արտաշես Մկրտչյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել
Մարտիրոսյանը և քաղաքական խորհրդատու, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ
Նվարդ Մելքոնյանը: