Ում,եթե ոչ մեզ - 4 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 4 » Ում,եթե ոչ մեզ
15:03
Ում,եթե ոչ մեզ

Մեր տոնը
ՈՒզում ենք,որ մեզ գնահատեն,և ամենից շատ դա անկնկալում ենք մեր սիրելիներից,եթե նույնիսկ այդ մասին չենք բարձրաձայնում: Ենթադրվում է,որ տղամարդ ամենից շատ գնահատում է իր սիրած կնոջ ներկայությունն իր կողքին,և ձգտում՝ նրա համար ցանկալի նվեր ընտրել և հերթական անգամ նրան ուրախացնել,բայց... Իրականությունը երբեմն ուրիշ է,և անգամ սիրահարված տղամարդը կարող է նվեր գնելու հարցում փոքր-ինչ ապաշնորհ լինել:Հոգ չէ,մի շտապեք մեղադրել.նրանք ուշշակի չգիտեն՝ ինչ նվիրել: Փոխարենը փորձեք նրանց «հուշել»:



«Պահանջկոտ» եղեք
Այս կանայք հաշվենկատ են,ինքնավստահ և կարծում են ,թե իրենց սերը դեռ վաստակել է պետք:Տղամարդկանց մեծ մասին այդպիսի կանայք դուր են գալիս,քանի որ նրանք ուժեղ սեռի ներկայացուցիչներին ստիպում են միշտ զգաստ լինել:Տղամարդն ամեն ինչ անում է,որ շատ փող վաստակի և իր սիրեցյալին թանկարժեք նվերներ մատուցի,հակառակ դեպքում կզրկվի իր պահանջկոտ կնոջ սիրուց:Եվ այդպես շարունակելու դեպքում սարերի  հետևում չեն մնա մուշտակն ու ադամանդները:
 
«Ամենակարողի» դեր մի ստանձնեք
Չարժե որդեգրել «ես ինքս» սկզբունքը:Իհարկե,նվեր ընտրելու գործը լիովին  տղամարդուն վստահել չի կարելի,ուստի փորձում ենք ամեն ինչ վերահսկել,նույնիսկ Ձեր նվերների ընտրությունը:Մի կողմից՝ դա լավ է,երբեք անպիտան իր չես ստանա,մյուս կողմից՝ ինքդ քեզ համար նվեր պատվիրելով՝ զրկվում ես անակնկալ բերկրանքից:

 Մի ափսոսեք
Դուք նրանից նվեր եք ստանում և բողոքում,որ նա անտեղի ծախսեր է անում,իսկ երբ նա մի տուփ կոնֆետ է բերում,ասում եք,որ կարող էր փոխարենը հաց գնել կամ ջրի վարձը մուծել:Բայց ում է դուր գալիս,երբ գրպանի փողերը հաշվում են:Այդպես շարունակելու դեպքում ստիպված կլինեք ինքնուրույն հոգալ Ձեր կարիքներն ու իրականացնել Ձեր ցանկությունները:

Կնոջ արցունքներ
Տղամարդուն  զինաթափ անելու համար պետք է լաց լինել կամ ավելին՝ հիսթերիա սարքել:Ասում են՝ տղամարդկանց մեծ մասե վախենում է կնոջ արցունքներից...Էհ,համաձայնեք,որ մեր օրերում սա քիչ հավանական է,քանի որ տղամարդկանց դա ոչ թե վախեցնում է այլ նյարդայնացնում է,ուստի ոչ միշտ է արցունքների հեղեղը սպասված արդյունք բերում:Բայց երբերմն արցունքները օգնում են,եթե հազվադեպ են և «տեղին»:Օրինակ՝  «Դու ինձ չես սիրում,իսկ եթե սիրում ես ուրեմն ապացուցի՛ր»,-և նա արդեն պատրաստ է Ձեզ համար երկնքից աստղեր իջեցնել,իսկ դուք մի մոռացեք այդ պահին նրան հուշել,թե հատկապես որ «աստղն» եք ուզում:Իսկ եթե արցունքները չեն օգնում,անցեք ձևական հիսթերիային:Ուշադրություն.եթե լավ դերասան չեք,ավելի լավ է՝ հրաժարվեք նման քայլերից կամ գոնէ նախապես մի քանի փորձ արեք:


Որպեսզի սեփական ամուսնուն կամ ընկերոջը ծախսի տակ 
քցելու միտքը չտանջի Ձեր խիղճը,հիշեք մի պարզ օրինաչափություն.եթե չդրդեք նրան Ձեզ նվերներ առնել,նա այդ նվերը մեկ ուրիշին կնվիրի:

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 801 | Ավելացրեց: vipmanan | Գնահատական: 4.7/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar