Ուկրաինուհին իրեն տիկնիկի է վերածել - 4 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 4 » Ուկրաինուհին իրեն տիկնիկի է վերածել
20:55
Ուկրաինուհին իրեն տիկնիկի է վերածել

"Շատերը վախենում են ինձնից, փողոցում չեն խոսում հետս”,- խոստովանում է Օդեսայի բնակչուհի 19-ամյա Անաստասիա Շպագինան: 1.58սմ հասակով այս աղջիկը, որն իրեն անվանում է ծաղիկների փերի, տառապում է անիմեի հերոսներին նմանվելու մոլուցքով եւ իրեն վերածել է տիկնիկի:Ճապոնական մուլտֆիլմերի հերոսուհիների կենդանի կրկնօրինակների կարելի է հանդիպել ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ այլուր: Նաստյան համացանցում հայտնի է մուլտկերպար Fukkacumi անվամբ: Նա նշում է, թե մանկուց սիրել է նկարել, իսկ թղթին եւ մատիտներին փոխարինելու են եկել մայրիկի դիմահարդարման պարագաներն ու սեփական դեմքը:Հմտորեն շպարվող ուկրաինուհին որոշել է կատարելագործել իր արտաքինը. աչքերն ավելի մեծացնելու համար նա պատրասվում է վիրահատության դիմել: Ի դեպ, առավոտյան ժամը 9-ին աշխատանքի վայրում լինելու համար Նաստյան ստիպված է լինում արթնանալ ժամը 5-ին: Աղջիկն աշխատում է որպես ոճաբան եւ վարսահարդար:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1066 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar