Ուիթնի Հյուսթոնին սպանել են, այդ մասին հայտարարել է մասնավոր խուզարկու Փոլ Հյուբլը: Երգչուհու մահվան հանգամանքների անկախ հետաքննությամբ զբաղվող խուզարկուն ասել է, որ այդ սպանության ետևում կարող են կանգնած լինել ազդեցկի թմրավաճառները, որոնց Հյուսթոնը զգալի գումարներ է պարտք եղել: Իր հետաքննության ընթացքում Հյուբլը օգտվել է թմրավաճառների շրջանում եղած մատնիչներից ստացված տեղեկություններից: Նա պարզել է, որ մահվան նախօրեին Հյուսթոնին կոկաին են առաքել, որից հետո երգչուհին սկսել է բողոքել, որ թմրավաճառները, որոնց նա $1,5 մլն պարտք է մնացել, իրեն սպառնում են: Բացի այդ, խուզարկուն պնդում է, որ երգչուհու դիակի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքները վկայում են, որ նրան ծեծել են, իսկ արտաքին հսկման տեսախցիկները պատկերել են երկու հնարավոր մարդասպաններին: Իր հետազոտությունների արդյունքները Հյուբլը հանձնել է ՀԴԲ-ին: Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել էր 2012 թ. փետրվարի 11-ին, 49 տարեկան հասակում: Նրա դին հայտնաբերվել էր հյուրանոցի լոգարանում: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ նա մահացել է սրտային անբավարարվածությունից և կոկաինի օգտագործումից: Պաշտոնական հետաքննությունը հանցակազմ չէր հայտնաբերել, և սպանության գործը կարճվել էր: