Ուղեղի աշխատանքին խթանելու 14 միջոց - 2 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 2 » Ուղեղի աշխատանքին խթանելու 14 միջոց
13:58
Ուղեղի աշխատանքին խթանելու 14 միջոց

1.Նոր շրջապատԳնացեք այնպիսի մի տեղ, որտեղ երբեք չեք եղել: Դա կարող է լինել նորաբաց խանութ, այնպես էլ սրճարան կամ զբոսայգի…2.Նոր բույրերԳնեք ինչ-որ զվածքի սրվակ և ամենառավոտ ներշնչեք նրա բույրը:Դա կօգնի զեր ուղեղն ՛՛արդնացնել՛՛:3. Փակե՛ք ձեր աչքերըԵրեկոյան տան լույսերը մի՛ վառեք, բնակարանով քայլեք հիշողությամբ: Այս վարժությունը օգնում է կենտրոնանալ:4.Փոխեք աշխատող ձեռքըՕրինակ՝ եթե աջլիկ եք, ապա համակարգչի մկնիկը փորձեք օգտագործել ձախ ձեռքով կամ ատամները լվալիս արեք դա ձախ ձեռքով: Նույն վարժությունը կատարեք աջով, եթե ձախլիկ եք:

5. Նոր զգեստապահարանՏարբեր իրեր կրեք: Գիտնականներն ապացուցել են, որ տարբեր հագուստ կրելիս փոխվում է մարդու, ոչ միայն տեսքը, այլ նաև մտածելակերպը:6. Նոր լեզու սովորեքԱնպայման չէ լեզվի իմացությունը հասցնել բարձրագույնի, եթե իհարկե  դրա կարիքը չունեք: Կարող եք բավարարվել ստանդարտ արտահայտություններով՝բարևել, ինչ-որ բան հարցնել և այլն: Եթե իմանաք նույնիսկ նույն արտահայտությունը մի քանի լեզվով, ապա դա էլ կօգնի կենտրոնացնել ուղեղի ուժերն ու լավացնել հիշողությունը:7.Նոր ճանապարհԱշխատանքի կամ դասի գնացեք նոր ճանապարհով: Հոգ չէ եթե այդ ճանապարհն ավելի երկար լինի.առաջին հերթին դա կօգնի լավ կազմվածք պահպանել և կզարգացնի ձեր տարածական պատկերացումը:8. Ինքնավստահ եղեքՆույնիսկ եթե ձեզ առաջարկում են աշխատանք, որից դուք այդքան էլ լավ չեք հասկանում, առանց մտորելու համաձայնվեք: Մի՛ թերագնահատեք ձեր ուղեղի հնարավորությունները, այն շատ շուտ կարող է ադապտացվել:9.Ոչ ստանդարտ պատասխաններՍտանդարտ հարցերին պատասխանեք ոչ ստանդարտ, անսովոր ձևով: Նույնիսկ <<ինչպե՞ս ես>> հարցին կարող եք հորինել տասնյակ հետաքրքիր պատասխաններ:

10.ՄետաղադրամՓարձեք փակ աչկերով տարբերակել տարբեր մետաղադրամները միայն մատների զգացողության միջոցով: Գիտնականները բացահայտել են, որ ձեռքերից եկող ազդակների վերամշակումը տեղի է ունենում գլխուղեղի շատ մեծ մակերես զբաղեցնող հատվածներում: Հետևաբար այս հեշտ գործողությունը լավացնում է ուղեղի աշխատանքը:11. Նոր թերթերՕրինակ՝ եթե հետաքրքրվում եք քաղաքականությամբ և ուշադրություն չեք դարձնում նորաձևությանը նվիրված թերթերին, ապա պարբերաբար գնեք այլ թեմաներին նվիրված թերթեր:12. Հեռուստացույց առանց ձայնիԱնջատեք հեռուստացույցի ձայնը և փորձեք նկարին նայելով պատկերացնել ,թե ինչ են խոսում ՛՛հեռուստացույցի մարդիկ՛՛: Իսկ եթե դա անեք ընկերների հետ, կհասկանաք,որ դա նաև շատ զվարճալի է:13.Տարաբնույթ հանգիստԵթե հանգստյան օրերը սովորաբար տանն եք անցկացնում, ապա պետք է անցնել ակտիվ հանգստի, զբոսնեք, զբաղվեք սպորտով:14.Նոր տեմպԵթե ամեն ինչ դանդաղ եք անում, ապա ձեր աշխատանքի ռիթմն արագացրեք: Սակայն հիշեք, որ դա շատ ուժ է խլում և աշխատանքային օրերը հարմար չեն այս վարժությունը կատարելու համար:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1032 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar