Ու չեմ տանջվում - 11 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 11 » Ու չեմ տանջվում
11:27
Ու չեմ տանջվում

Ու ես չեմ նեղվում.... Չէ ամեն ինչ նորմալ ա, դու էլ չկաս իմ համար, ես էլ չկամ քո համար.... Չեմ նեղվում, չեմ արտասվում, չուրախանաս տենց բան չկա.... Ուղղակի զարմանում եմ իմ վրա` ոնց եմ մինչև էսօր համբերել, ոնց եմ դիմացել: Էնքան հարցեր ունեմ իմ ներսում, բայց երբեք, երբեք քեզ չեմ տա դրանք: Քեզնից էլ չեմ սպասում անկեղծ պատասխան: Մենակ հիմարը կսպասեր անկեղծության քո նմանից, էտ ամեն ինչից հետո: Կարողա գիշերվա կեսին չկարանամ քնեմ հիշողություններից, կամ բարձս էնքան թաց լինի, որ չթողի հանգիստ քնեմ: Բայց դու չես իմանա դրա մասին, չկարծես թե մի կաթիլ կարոտից հետո վազելով գալու եմ քեզ մոտ: Եվ փոխանակ դու ներողություն խնդրես սպասում ես իմ ներողությանը: Չսպասես... Ուղղակի հետաքրքիր ա` ես որերորդն էի ում խաբել էիր: Ում սուտ խոսքերովդ կարացել էիր քո կողմ տանել: Ծիծաղելի ես դու, անչափ ծիծաղելի: Հավատա, այսպես երկար չես կարողանա դիմանալ, կկործանվես: Հիշիր խոսքերս, ինչքան էլ քեզ սիրել եմ ու չնայած մինչև հիմա էլ սիրում եմ հիմարի նման, ետ չեմ ընդունելու քեզ, ոչ մի դեպքում: Մենակ մի բան կասեմ, երբ արդեն կործանված կլինես, երբ էլ կողքիդ չես ունենա ոչ մեկին, կհիշես խոսքերս, կհիշես արցունքներս, որ դու թողել էիր քո ետևից: Քեզ ցանկանում եմ քո նման մեկին հանդիպես, որ իմանաս ինչ ա նշանակում տանջվել, խաբվել: Հա ու ես չեմ նեղվում, ավելի լավ, ավելի լավ, որ շուտ աչքերս բացվեցին, շուտ հասկացա ամեն ինչ: Ու չեմ տանջվում.....


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 911 | Ավելացրեց: Arina | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Шоколадка • 12:03, 12.08.2014
apres arevssssssss lacs ekav
avatar
2 Arina • 17:19, 12.08.2014
apressss mruut :*
ComForm">
avatar