Ովքեր են հայ ամենագեղեցիկ դերասանները - 27 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 27 » Ովքեր են հայ ամենագեղեցիկ դերասանները
21:56
Ովքեր են հայ ամենագեղեցիկ դերասանները

Դերասանի մասնագիտությունը գալիս է դարերի խորքից ու մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Դեռևս այն ժամանակներից, երբ չկար կինոմետոգրաֆիան, դերասանները խաղում էին տարբեր թատրոններում` կատակերգական կամ ողբերգական, ինչից էլ ստանում էին իրենց անվանումները` կատակերգակ դերասան, կամ ողբերգակ: Նշյալ ժամանակահատվածում դերասանի պրոֆեսիոնալ լինելն այնքան էր պարտադիր, որ նույնիսկ քննարկման թեմա չէր հանդիսանում:

20-րդ դարի սկզբներից, երբ Լյումեր եղբայրները ստեղծեցին առաջին կինոն, դերասանական արվերստը թևակոխեց մեկ այլ փուլ: Թատրոնի դերասանի համար սկզբնական շրջանում դժվար էր լինում նկարահանվել կինոյում, ասել է թե խաղալ տեսախցիկի առաջ, քանզի բեմում մշտապես խաղացող դերասանի համար, ով սովոր էր չափազանցվածությանը կամ թատերական լեզվով` գռոտեսկին, դժվար էր զսպել էմոցիաները և քչացնել հույզերը` հասցնելով բնականին: Այդ էր պատճառը, որ շատ տաղանդավոր դերասաններ չկարողացան նկարահանվել կինոյում: Աստիճանաբար ի հայտ եկեն կինոդերասաններ, որոնցից ամենաառաջիններից է հայտնի մնջախաղաց Չարլի Չապլինը: Կինոմատոգրաֆիայի զարգացման պրոցեսի հետ զուգահեռ զարգացավ նաև կինոյում գեղեցիկ դերասաններին նկարահանելու գուցե ճիշտ, գուցե նաև սխալ մեթոդը:

Հայկական կինոն ևս սկսեց աստիճանաբար զարգանալ: Ստեղծվեցին այնպիսի ֆիլմեր, որոնք հավերժ կմնան պատմության հիշարժան էջերում: Այսօր այդեն այդ բարձրարժեք գեղարվեստական ֆիլմերի կողքին առատորեն բազմանում են սերիալի արտադրոթյունը, որտեղ այնքան էլ կարևորություն չեն տալիս դերասանական պրոֆեսիոնալիզմին: Կան շատ գեղեցիկ աղջիկներ, որոնց ֆիլմերում նկարահանելով շոյում են հանդիսատեսի աչքը: Իսկ ինչ վերաբերվում է գեղեցիկ արտաքինով տղաներին, այս դեպքում պապերիս խոսքն է հասնում ականջիս. «Տղայի սիրունը չի լինում, կամ տղան կապիկից մի փոքր տարբերվի արդեն լավ է»:

Չգիտեմ այս խոսքերն որքանով են այժմ արդիական, սակայն փաստն այն է, որ սերիալներում նկարահանվելու համար գեղեցիկ արտաքինը ամենակարևոր բաղադրայլ է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն արական սեռի դերասաններին, որոնք իրենց արտաքին տվյալներով, իհարկե որոշ դեպքերում նաև տաղանդով, որը բացարձակ միտում չունենք քննադատելու, հասել են ճանաչվածության:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 845 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar