Ովքե՞ր են ավելի շուտ անում սիրո խոստովանություն. կանա՞յք, թե՞ տղամարդիկ - 12 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 12 » Ովքե՞ր են ավելի շուտ անում սիրո խոստովանություն. կանա՞յք, թե՞ տղամարդիկ
20:35
Ովքե՞ր են ավելի շուտ անում սիրո խոստովանություն. կանա՞յք, թե՞ տղամարդիկ

Ընդունված է կարծել, որ կանայք ավելի շատ են ազատություն տալիս իրենց զգացմունքներին, քան տղամարդիկ: Սակայն Մասսաչուսեթսի համալսարանում կատարված սոցիալական հետազոտությունները ցույց են տվել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների համար <<Ես քեզ սիրում եմ>> խոսքերը նույնքան կարևոր են:Առաջին հետազոտությունները կատարվել եին անցորդների և ուսանողների շրջանում: Հարցը հնչում էր հետևյալ ձևով <<Ո՞վ է ավելի շուտ սիրո խոստովանություն անում կանա՞յք, թե՞ տղամարդիկ>>:  Հարցվածների 64%-ը պատասխանեց <<կանայք>>.  և նրանք անում են դա 24 օր ավելի շուտ, քան տղամարդիկ:Ստացված արդյունքները վերստուգելու նպատակով անցկացվեց երկրորդ փորձը, այս անգամ  47 հետերոսեքսուալ զույգերի և 100 ուսանողների շրջանում: Հարցման արդյունքը ցույց տվեց, որ դեպքերի 70% և 61% համապատասխանաբար առաջինը սիրո խոստովանությունը արել էր տղամարդը և արդեն  42  օր ավելի շուտ, քան կինը:Այս հարցումներին համատեղ կատարվել էր մի փորձ. մասնակից տղամարդկանց խնդրել են պատկերացնել, որ նրանք լսում են կախարդական <<Ես քեզ սիրում եմ>> և մեկնաբանել,  թե ինչ զգացմունքներ են նրանք վերապրում: Հտաքրքիր էր, որ ամենաուժեղ զգացմունքները նրանք վերապրեցին այն ժամանակ, երբ խոստովանությունը կատարվել էր մինչև սեռական կապը, իսկ կանանց դեպքում հակառակ պատկերն էր. նրանք ավելի ուժեղ զգացմունքներ ունեն այն ժամանակ,  երբ խոստովանությունը կատարվել է սեռական հարաբերություներից հետո:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 893 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar