Ով եմ ես - 9 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 9 » Ով եմ ես
20:35
Ով եմ ես

...Դառնամ փառաբանեմ, փառաբանեմ մարդուն այն էակին միակ,որ ծիծաղել գիտի,որ արտասվել գիտի,երգել գիտի,թո՛ղ որ գիտի նաև իր նմանին դարձնել անշնչացած դիակ,բայց և՛ գիտի գրկել,գիտի գրել գրքեր, հերկել գիտի:Նրա տքնությունը, բայց առավել ևս հրաշք հուր-կայծակի այն բոց բռնկումը՝ այն ներշնչման պահը փառաբանեմ ցնցուն, որ մեր աչքերից ծածկված հազար ճանապարհ է բացում հանկարծակի ու դարձնում է մարդուն... հավասար է դարձնում իր ստեղծած ԱՍՏԾՈՒՆ...
Պարույր Սևակ

Մարդ էակին նկարագրելու համար մտածողներն օգտագործում են տարբեր բառակապակցություններ՝ փորձելով մարդու բոլոր հատկանիշներից առանձնացնել կարևորագույնը:Մարդու կենսաբանական տեսակը կոչվում է <հոմո սափիենս>՝ բանական մարդ:Իմաստասերները մարդուն անվանում են նաև <հոմո ֆաբեր>՝ ստեղծագործող մարդ՝ կարևորելով նրա արարելու կարողությունը:Մեկ այլ մոտեցմամբ նրան անվանում են <հոմո ագնես>՝գործող մարդ:Իսկ նորագույն մոտեցումներով <հոմո լուդենս>՝խաղացող մարդ:
Մարդը երկակի էակ է: Նախ և առաջ,ինչ խոսք, մարդը պատկանում է կենդանական աշխարհին:Բայց մարդը նաև հասարակական էակ է . նա ստեղծել է մշակույթ և ապրում է մշակույթի աշխարհում : Մարդու երկակիությունը արտահայտվում է նրա մարմնահոգեկան կամ հոգեմարմնական կառուցվածքում:Որպես կենսաբանական էակ՝ մարդը օժտված է մարմնով: Բյց մարդը նաև հոգևոր էակ է՝ օժտված է հոգևոր ներաշխարհով:Մարմնի և հոգու հարաբերակցության խնդիրը հուզել է մարդկանց ու գտել տարբեր լուծումներ: Եղել է դարաշրջան, երբ մարդիկ կարծել են, որ գոյություն ունի միայն այն, ինչն աչքով տեսանելի է, այսինքն՝ մարմնականը, նյութականը:Իսկ հոգու խնդիրն ընդհանրապես չի դրվել: Մարդը դեռ չի ունեցել պատմական հիշողություն, չի կարողացել պահպանել անցլաի փորձը և մտածել է, որ աշխարհում ամեն ինչ հավերժ կրկնվում է, ինչպես տարվա եղանակները:
Հետագայում մարդը հասկացել է, որ ինքը տարբերվում է հավերժական շրջապտույտի մեջ գտնվող կենդանիներից, քանի որ ունի հոգի. մտածում է, զգում է, հուզվում, երազում և այլն:
Ժամանակակից աշխարհում մարդն արդեն գիտակցել է, որ ինքը հոգեկանի և մարմնականի ներդաշնակությունն է և չի կարող երջանիկ լինել եթե անտեսի կամ մարմնական, կամ հոգեկան առողջ բարեկեցիկ վիճակը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 907 | Ավելացրեց: MISS | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar