Որտեղից են գալիս ամիսների անվանումները - 10 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 10 » Որտեղից են գալիս ամիսների անվանումները
09:21
Որտեղից են գալիս ամիսների անվանումները

Պարզվում է` մեզ ծանոթ ամիսների անվանումները պատահական չեն ընտրվել, և յուրաքանչյուր ամիս ունի իր պատմությունը:
Ամիսների ժամանակակից անվանումները գալիս են Հին Հռոմից: Ի սկզբանե հռոմեական տարին ուներ տասը ամիս, որոնք համարակալվում էին թվերով, և սկսվում էր գարնանից` մարտ ամսից: Հետո ավելացան հունավրն ու փետրվարը, իսկ ավելի ուշ մի քանի ամսվա անուններ էլ փոփոխությունների ենթարկվեցին:

Հունվար
Առաջացել է Յանուս աստծու անունից, որն «ամեն մուտքի և սկզբի» աստվածն էր: Յանուսի երկդեմ պատկերը ցույց էր տալիս, որ նա կանգնած է երկու տարիների մեջտեղում և կարծես նայում է թե՛ առաջ և թե՛ հետ:

Փետրվար
Այն ավելացել էր հռոմեացիների օրացույցում մ.թ.ա. 7-րդ դարում: Տարվա 12-րդ ամիսն էր և նվիրված էր մահացածների հիշատակին: Հռոմեացիները զույգ թվերը համարում էին անհաջող, այդ պատճառով էլ նրանց ամիսներն ունեին կա՛մ 29, կա՛մ 31 օր: Իսկ փետրվարին բաժին ընկավ 28 օր: Մ.թ.ա 46 թ. Հուլիոս Կեսարի կողմից անցկացված օրացույցի փետրվարն ուներ 29 օր, իսկ նահանջ տարում` 30:

Մարտ
Այս ամիսն անվանվել է պատերազմի աստված Մարսի պատվին: Մինչև Հուլիոս Կեսարի վերափոխումը մարտը եղել է հին հռոմեական օրացույցի առաջին ամիսը: Հիմա մարտն այն յոթ ամիսներից է, որոնք ունեն 31 օր:

Ապրիլ
Անվան ծագումն այքան էլ պարզ չէ. ոմանք կապում են լատիներեն <> բառի հետ, որ նշանակում է <>, իսկ ոմանք էլ հունական աստվածուհի Աֆրոդիտեի հետ:

Մայիս
Այս ամիսն անվանված է հռոմեական աստվածուհի Մայայի պատվին, ով հողի աստվածուհին էր:

Հունիս
Հունիսի անունը կապված է հին հռոմեական աստվածուհի Յունոնայի հետ:

Հուլիս

Այս անվանումը Հուլիոս Կեսարի պատվին է դրվել: Դա առաջին դեպքն էր, երբ ամիսն իր անվանումը ստանում էր ոչ թե աստծուց, այլ մարդուց:

Օգոստոս
Օգոստոսը ևս մի դեպք է, երբ ամիսն անվանված է ոչ թե աստծու, այլ` Օգոստոս կայսեր անունով: Սա ամռան վերջին ամիսն է:

Սեպտեմբեր
Մինչև Հուլիոս Կեսարի վերափոխումը սեպտեմբերը եղել է յոթերորդ ամիսը, այդ պատճառով էլ իր անվանումը ստացել է «septem» բառից, որը նշանակում է «յոթ»: Չնայած հիմա այն իններորդ ամիսն է, սակայն անվանումը չի փոխվել:

Հոկտեմբեր
Նույն պատմությունն ունի, ինչ սեպտեմբերը, այսինքն մինչ վերափոխումը եղել է ութերորդ ամիսը և անվանումն առաջացել է «octo», այսինքն «ութ» բառից: Հիմա` տասներորդն է, դե իսկ անվանումը նույնն է մնացել:

Նոյեմբեր
Եվ նորից հիշեցնեմ մ.թ.ա 46 թ. օրացույցի վերափոխման մասին: «Novem» նշանակում է ինը, թեև նոյեմբերն այժմ տասնմեկերորդ ամիսն է:

Դեկտեմբեր
Այս ամիսն իր անվանումը ստացել է «decem» բառից, որը նշանակում է «տասը»: Այժմ այն տարվա վերջին ամիսն է և ունի 31 օր:
Ահա և վերջ: Իմացանք նաև ամսիսների անունների պատմությունը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 925 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 3.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar