Որտեղից է գալիս ջութակի հեկեկանքը տխուր... - 22 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 22 » Որտեղից է գալիս ջութակի հեկեկանքը տխուր...
15:31
Որտեղից է գալիս ջութակի հեկեկանքը տխուր...

Միշտ դասի գնալիս անցնում էի այգու այդ հատվածով և տեսնում էի ցնցոտիներ հագած, առաջին հայացքից տղամարդ թվացող մեկին, ով անընդհատ նվագում էր. ջութակ էր նվագում: Երաժշտություն սիրում էի, հատկապես դասական և հաճախ էի լինում համերգների, բայց նրա երաժշտությունը երբեք ոչ մի տեղ չէի լսել: Ջութակից հնչող մելամաղձոտ հնչյունները ինձ կտրում էին այս աշխարհից և տանում մեկ այլ` բարի, վեհ աշխարհ: Նրանք միշտ նույնն էին և հեկեկանքի էին նմանվում: Աշնան անձրևոտ մի օր, երբ ջութակի ձայնն առավել ազդեցիկ էր թվում, քայլերս ակամայից ինձ տարան դեպի նա: Երբ մոտեցա, նա այլայլվեց, կարծես փորձում էր թաքնվել ինձնից: Եվ երբ ես համարձակություն ունեցա բռնել նրա ուսերից և նայել դեմքին, ինձ համար պարզեցի սարսափելի եղելությունը: Նա` ցնցոտիներով, երկար, խճճված մազերո, տղամարդու հիշեցնող անձը, կին էր:

- Դու առաջինն ես բազմաթիվ անցորդներից, ով բավական չէ համարձակվեց ինձ մոտենալ, այլև նայեց դեմքիս և հիմա աչքերով ինձ հարցախեղդ է անում: 
Նա դանդաղորեն ջութակը տեղը դրեց, պատյանը վերցրեց ձեռքը և սկսեց դանդաղ քայլել: Ես հետևեցի նրան: Շատ չէինք քայլել, երբ նա սկսեց խոսել. 
- Հիմա քեզ մի դեպք կպատմեմ, ճիշտ է, տարիների հնություն ունի, բայց հետքերը դեռ թարմ են: 
Եվ սկսեց պատմել` աչքերը հեռուն հառելով:
Մի սիրունատես աղջիկ պատուհանի մոտ կանգնել, ինչ-որ մեկին էր սպասում: Երևում էր` նա չափազանց անհանգիստ էր: Բայց ու՞մ էր նա սպասում և ո՞վ էր այդ աղջիկը: Այդ աղջիկը Նարեն էր: Հեռվում մի մեքենա է արգելակում: Աղջիկը լա -րում է ամբողջ ուշադրությունը,դեմքը մոտեցնում սառը ապակուն, սակայն ապարդ- յուն, ոչ ոք և ոչինչ չի երևում: Արամը, ում աղջիկը սպասում էր, բավական ժամա- նակ է արդեն ուշանում էր: Նարեի դեմքն անհանգստություն էր արտահայտում:
- Ինչու՞ այսքան ուշացավ, չլինի մի բան է պատահել: 
Աստիճանների վրա ծանոթ ոտնաձայններ լսվեցին: Վերջապես նա եկավ: Արամը սովորականից ավելի ուրախ էր, իսկ Նարեն անհանգստությունից փարվել էր նրան և հեծկլտում էր` մերթընդմերթ գլուխը բարձրացնելով և Արամին նայելով: 
Նարեն սիրում էր Արամին, սիրում էր` իր աղջկական ամբողջ անկեղծությամբ, իսկայդ օրը խելագարի պես էր ուզում տեսնել նրան, լսել նրա ձայնը, նայել նրան երկա˜ր, շա˜տ երկար, խաղալ նրա ոսկեգույն գանգուրների հետ և շաղ տալ դրանք նրա լայն ու ճերմակ ճակատին: 
Հանկարծակի Արամը Նարեի ուսերից բռնեց, ուշադիր նայեց աչքերի մեջ և ասաց. 
- Նա’ր, ես քեզ այնքա˜ն շատ եմ սիրում: Սա հիշիր ու երբեք չմոռանաս:
Նարեն լուռ էր ու նայում էր անթարթ հայացքով: Արամը այնպես էր խոսում, կարծես էլ երբեք չէր կարողանալու ասել այդ խոսքերը: 
Երկար զրուցեցին: Ժամերը այնքան արագ էին թռչում, կարծես վայրկյաններ լինեին: Արամը մի քանի վայրկյանով լքեց Նարեին և վերադարձավ փաթեթավորված ինչ որ իրով: 
- Նար, դու շատ էիր ուզում ունենալ սրանից: 
Նարեն արագ բաց արեց Արամի նվերը և աչքերը փայլատակեցին: Ներսում ջութակ էր: Արամը վերցրեց ջութակը և սկսեց նվագել: Հուզիչ էր: Այդ հիասքանչ երաժշտությունից հետո Նարեն բավականին երկար արցունքոտ աչքերով նայում էր Արամին: 
Արդեն մթնել էր, Արամը պետք է գնար: 
- Սուրճ խմենք հետո կգնաս,- ասաց Նարեն` ցանկանալով ավելի երկար ժամանակ անցկացնել Արամի կողքին: 
- Ի՞նչ ես ասում, ես ընդհանրապես սուրճ չեմ խմում: Դու չգիտես, որ սուրճը ստամոքսի խոց է առաջացնում,- ասաց Արամը, գրկեց Նարեին ու հեռացավ:
Գնաց կանգառ, վառեց ծխախոտը և տհաճ համ զգաց բերանում: Քիչ անց սկսեց հազալ: Կամաց-կամաց հազն ուժեղացավ: Սիրտը արագ էր բաբախում: Հազալիս ձեռքով փակել էր բերանը և հանկարծակի ձեռքին արյուն նկատեց: 
Առաջին իսկ պատահած շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց: Արյունահոսությունը չէր դադարում: Բժիշկներն ամեն անհրաժեշտ միջոց ձեռնարկեցին: Բայց… Արամը մահամերձ է, նրան կյանք է պետք, նա ընդամենը 17 տարեկան է: Հասկացե´ք, մարդիկ, նա դեռ նպատակներ ունի, նա սի- րած աղջիկ ունի: Փրկե´ք նրան, մարդիկ, խնդրում եմ: 
Լուսաբացին նրան տարան վիրահատարան: Եվ այդ պահին, երբ ամբողջաշխարհին ժպտաց գարնան արևը, վիրահատարանում մարեց Արամի արևը: 
Նարեն հայելու առաջ էր ու հանկարծակի ճչաց: Վազեց փաթաթվեց մորը և սկսեց անզուսպ հեկեկալ: Մինչ մայրը փորձում էր հանգստացնել Նարեին, բժիշկը հայտնեց Արամի ծնողներին. 
- Տղայի ստամոքսի խոցը պայթել էր, արյունահոսությունը չէր դադարում, ոչինչ անել չկարողացանք: Ցավում 
եմ…

*** 
Այս վերջին խոսքերից ես ցնցվեցի: Նայեցի նրան, դողում էր ու արցունքներն էին անզուսպ հորդում նրա` ժամանակից շուտ ծերացած դեմքին: 
- Այդ աղջիկը ես էի, իսկ սա (ցույց տվեց ջութակը) իմ առաջին և միակ սերենադի հնչյուններն արձակողը: Այդ օրվանից մինչ օրս միշտ միևնույն հնչյուններն է արձակել ` տարիներ առաջ սրտեր բորբոքող, իսկ այժմ տրտում հեկեկանք հիշեցնող հնչյուններ: 
Նա կանգ առավ, կրկին հանեց ջութակը և շարունակեց նվագել: Ես լսեցի մի փոքր ևս և դանդաղ քայլերով հեռացա: Այլևս նրան այգում չտեսա: Իր գաղտնիքը բացահայտելուց հետո նա անէացել էր: Եթե այն ժամանակ չգիտեի, թե որտեղից է գալիս ջութակի տրտում հեկեկանքը, այժմ պարզ է` տարիների հետքն իր վրա կրող դժբախտ սրտի ակունքներից:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1007 | Ավելացրեց: Sedul1993 | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar