Որքան ջուր է հարկավոր խմել օրական. չափը՝ քաշից կախված - 14 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 14 » Որքան ջուր է հարկավոր խմել օրական. չափը՝ քաշից կախված
20:05
Որքան ջուր է հարկավոր խմել օրական. չափը՝ քաշից կախված

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդու օրգանիզմը 60-80% կազմված է ջրից: Սակայն մեզանից քչերի մտքով է անցել, թե որքան կարևոր է պահպանել այդ ջրային հաշվեկշիրը: 

Ավելի հաճախ մենք խմում ենք ջուր, երբ ծարավանում ենք, սակայն դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ:

 Այս աղյոսակում ներկայացված է, թե որքան է հարկավոր ջուր խմել՝ ըստ ձեր ունեցած քաշի:

Գոյություն ունեն նաև լրացուցիչ գործոններ, որոնք պահանջում են ավելացնել ջրի օգտագործումը:

Շոգ եղանակը

Ամառվա տապին ցանկալի է ավելացնել 1-2 բաժակ ջուր ձեր օրական չափաբաժնին

Մրսացության դեպքում

Մեծ քանակությամբ գոլ հեղուկը նպաստում է շուտ ապաքինմանը և հանում է տոքսինները օրգանիզմից

Հղիություն

Այս դեպքում պետք է օրական չափաբաժնին ավելացնել ևս մեկ բաժակ ջուր: Հիշեք, այս ժամանակաշրջանում օրգանիզմը լավ նյութափոխանակության կարիք ունի:

Պետք է նշել, որ թեյը, սուրճը, հյութերը և քաղցր ջուրը չեն մտնում ջրի օրական չափաբաժնի հաշվարկի մեջ: Օրգանիզմի ջրային հաշվեկշիռը պահպանելու համար պետք է խմել մաքուր ջուր:

Խորհուրդ չի տրվում նաև օգտագործել գազավորված ըմպելիք, քանի որ դրանք լրացնում են ստամոքսի տարածքը և ստեղծում հագեցվածության զգացողություն, ինչի հետևանքով ջուր խմելու քանակը կրճատվում է:

Այսօր գոյություն ունեն շատ հավելվածներ, որոնք ձեզ կարող են հիշացնել ջրային հաշվեկշիռը պահպանելու մասին (WaterCheck, Watermania, Hydro, WaterBalance): Ներբեռնեք դրանք ձեր հեռախոսի մեջ և երբեք չեք մոռանա ջրի օրական չափաբաժինը լրացնելու մասին:


 Աղբյուր` LADYNEWS.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 693 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar