Որքան ահավոր բան է ՊԱՏԵՐԱԶՄԸ... - 16 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 16 » Որքան ահավոր բան է ՊԱՏԵՐԱԶՄԸ...
22:47
Որքան ահավոր բան է ՊԱՏԵՐԱԶՄԸ...
Դարեր շարունակ...տարիներ շարունակ...ամիսներ և օրեր շարունակ յուրաքանչյուր երկրին սպառնացել է պատերազմը ՝ մի աղետ, որ ստեղծում են մարդիկ: 
Շատերը բողոքում էին երկրաշարժերից, ցունամիներից, փոթորկից, հրաբխից, բայց չեն գիտակցում, որ սկսելով պատերազմ՝ ինքնին հանդիսանում են մի նոր աղետի սկզբնաղբյուր: 
Ահավոր է... 
Շատ դաժան է տեսնել, թե ինչպես են ծնողի առջև սպանում հարազատ զավակին, կամ հակառակը: 
Անգութաբար հալածում են բոլորին ՝ ովքեր ընկնում են նրանց սրի առաջ: 
Իսկ ե՞ս...միթե ես իրավունք չունեմ բացելու իմ բերանը և քննադատելու թուրքին կամ ազերներին...մի՞թե պետք է լուռ մնանք և չարձագանքնենք ՝ թերևս նրանց կողմից մոռացված ցեղասպանությանը... 
Ո՛չ, սխալվում եմ: Նրանք չեն մոռացել: Չեն մոռացել հայ մայրիկի արցունքոտ դեմքը, երբ նրա որդուն սրի էին քաշում: Չեն մոռացել հայ աղջկա տանջանքներն ու աղերսները... 
Մի՞թե կմոռացվի այդ ամենը... 
Արդյո՞ք նրանք կարողանում են իրենց գլուխները հանգիստ բարձին դնել...գիշերները հանգիստ լուսացնել... 
Մի՞թե նրանց ականջներին չեն հնչում խուլ հառաչանքներ, որ միակ «նվերը» եղավ հայությանը... 
Եվ հիմա...հիմա ուղղակի քմծիծաղ են տալիս, երբ լսում են, որ Եղեռն են արել: Հերքում են: Այո՛, ստորաբար հերքում են այդ ամենը: Մի պահ ծիծաղս էլ էր գալիս...քանի՞ տարի է անցել...97...ու այսքան տարիների ընթացքում մենք չենք կարողացել գլուխ բարձրացնել այս հարցը, իսկ եթե նույնիս բարձրացրել ենք ցեղասպանությունը հաստատող ակնարկներ, ապա այդ ամենը ժամանակավոր բնույթ կրող էր... 
Չենք կարողանում հաստատել, իսկ ժխտել ամեն դեպքում թույլ չի տա ոչ մի հայ...ես վստահ եմ, որ մեր ազգը ոտքի կկանգնի և կպահանջի արդարություն...լոկ արդարություն... 
Բայց ես ուրախ եմ, որ ծնվել եմ ու կամ: Ուրախ եմ, որ Դուք ծնվել եք ու ապրում եք և ինչ-որ մի հայի մարմին դրված չէ թանգարանում, որպես մոռացված ազգի մի մասնիկ :( 
Ու ես մի հայ եմ, 
Մի հայի որդի... 
Մի փոքրիկ ազգի՝ 
Հայասեր ոգի...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 959 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 5
avatar
1 HOVO • 14:19, 17.11.2012
]ISK DUQ GITEQ AYS NKARI PATMUTYUN@
avatar
2 Lilitik • 14:54, 17.11.2012
che,vor xndrem kmpatmeq,inc tvum e bolorin el hetaqrqir klini
avatar
3 HOVO • 18:29, 17.11.2012
ARANC XNDRELU http://statuscka.ru/news....17-2189 SEXMEQ EV KARDACEQ
avatar
4 Lilitik • 15:20, 18.11.2012
mersi,shaat hetaqrqir er
avatar
5 HOVO • 21:02, 18.11.2012
XNDREEEEEEM 9 9 9 9 9
ComForm">
avatar