Որոշ ժամանակ անց - 14 Հունվարի 2017 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 14 » Որոշ ժամանակ անց
00:30
Որոշ ժամանակ անց

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցություն չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորել: Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը են ընկնում:Որոշ ժամանակ անց սովորում ես ասել բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ, ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:Եվ սովորում ես, որ իսկապես կարող ես դիմանալ, որ իսկապես արժես… և սովորում ես ու սովորում ես… և ամեն օրվա հետ սովորում ես… Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, ով քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է՝ ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը: Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ: Ժամանակի հետ հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերներով: Ժամանակի հետ սովորում ես, որ զայրութի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ու վիրավորեցիր:Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել, բայց ներել միայն վեհ հոգիներինն է: Ժամանակի հետ հասկանում ես, որ եթե դառնորեն վիրավորել ես ընկերոջդ, շատ հավանական է՝ ընկերությունը էլ երբեք նույնը չլինի:Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ ես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան: Ժամանակի հետ քեզ հաշիվ կտա, որ յուրաքանչյուր մարդու հետ ապրած յուրաքանչյուր փորձություն անհամամատելի է:Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ նա ով նվաստեցնում կամ արհամարհում է ինչ որ մարդու, վաղ թե ուշ կզգա նույն նվաստացումերն ու արհամարհանքը՝ բարձրացրած քառակուսի: Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ պատահեն, կհանգեցնեն, որ վերջում չի լինի քո սպասածի պես:Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էին այդ վայրկյանին: Ժամանակի հետ կտեսնես, որ չնայած երջանիկ լինես նրանց հետ, ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց, ովքեր քեզ հետ էին ու հեռացել են: Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ես ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, որ կարոտում ես, ասել որ կարիքն ունես, ասել որ ուզում ես ընկերներ լինել… Մի շիրիմի առաջ, արդեն ոչ մի իմաստ չունի:բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ… Որոշ ժամանակ անց/Խորխե Լուիս Բորխես/


 https://www.youtube.com/watch?v=sUjqeYyt93g

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 712 | Ավելացրեց: Julietta | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar