Որն է առաջին սեռական հարաբերության ճիշտ տարիքը - 28 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 28 » Որն է առաջին սեռական հարաբերության ճիշտ տարիքը
22:03
Որն է առաջին սեռական հարաբերության ճիշտ տարիքը
Սեքսոլոգներն ու սեռավարակաբանները երիտասարդներին խորհուրդ են տալիս մինչև 24 տարեկանը խուսափել սեռական հարաբերություններից: Մինչ այդ տարիքը մարդու օրգանիզմը թե ֆիզիոլոգիական, թե հոգեբանական հասունացում է ապրում: Իհարկե սա շատ անհատական է և յուրաքանչյուրն իր համար է պատասխանատու, բայց դեռահասներին պետք է բացատրել, որ անհրաժեշտ է հնարավորին խուսափել վաղահաս սեռական հարաբերություններից: Դա կարող է հանգեցնել որոշակի խնդիրների: 
Եթե տարիներ առաջ Հայաստանում տղաների մոտ առաջին սեռական հարաբերություն ունենալու տարիքը 17-18 էր, ապա այժմ այդ շեմն իջել է մինչև 15-16-ի. շեմն իջել է նաև աղջիկների մոտ։ 
''Մինչև 18 տարեկանը ոչ տղաների և ոչ էլ, մանավանդ, աղջիկների օրգանիզմը լրիվ ձևավորված չէ։ Ձևավորված չեն օրգանիզմի նյարդային, հոգեկան, նաև սեռական ու այլ համակարգերը։ Մինչև սեռական լրիվ հասունացման տարիքին հասնելն աղջիկների հղիությունը կարող է վերածվել կյանքին սպառնացող վտանգի։ Բացի այդ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակները կարող են դառնալ անպտղության պատճառ'',- ասում են բժիշկ-սեքսոպաթոլոգները:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 980 | Ավելացրեց: ♥Lid♥ | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar