Orange-ը հայտարարել է իր շարժական խանութի պաշտոնական մեկնարկի մասին:
Orange-ի շարժական խանութը կմեկնի Հայաստանի մարզեր և հատկապես այն
գյուղական բնակավայրեր, որտեղ ընկերությունը չունի խանութներ և որտեղ
Orange-ի ծառայություններից օգտվելու համար բնակիչները ստիպված են լինում
այցելել մոտակա քաղաք:
Orange-ի շարժական խանութը, ոչ թե փոքրիկ կրպակ է, այլ կազմակերպված է
որպես լիարժեք խանութ, որտեղ այցելուներին կառաջարկվի Orange-ի
ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև ընկերության խանութներում
ներկայացված հեռախոսների և համակարգիչների ընտրանին, աքսեսուարներ, 3G
մոդեմներ և այլն: Այստեղից հնարավոր կլինի գնել նաև Orange-ի Խոսենք և Ամեն
ամիս ձայնային ծառայությունների քարտեր, վերալիցքավորել հաշիվը և կատարել
ամսական բաժանորդագրության վճարումները:
Orange-ի շարժական խանութում աշխատում են ընկերությունում երկար
տարիների փորձ ունեցող հմուտ մասնագետներ, որոնք այցելուներին կտրամադրեն
լիարժեք և պրոֆեսիոնալ խորհրդատվություն:
«Ուրախ ենք սկսել հատուկ մարզերի բնակիչների համար նախատեսված այս
ծրագիրը, որի նպատակն է հնարավորինս հարմարավետ և հասանելի դարձնել մեր
ծառայություններից օգտվելը: Համարում ենք, որ սա մեր խանութներից մեկն է,
միայն այն տարբերությամբ, որ այն թույլ է տալիս մեզ մոտ լինել մեր
բաժանորդներին այն վայրերում, որտեղ նրանց դժվար է տեղաշարժվել, կամ
այցելել մոտակա քաղաքի Orange-ի խանութը` մեր ծառայություններից օգտվելու
համար», ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի շարժական խանութն իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մխչյան
գյուղից, իսկ դեկտեմբեր և հունվար ամիսներին կայցելի Կոտայքի,
Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզերի գյուղեր: