Ոնց եմ հոգնել - 1 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 03.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 1 » Ոնց եմ հոգնել
22:33
Ոնց եմ հոգնել

Ոնց եմ հոգնել…… ուզում եմ գրել մեծ տառերով ու բացատրել թե ինչից, դուրս հանել մեջս կուտակվածը, տհաճ մտքերս ու զգացողություններս: Հետո մեջս մի շրջադարձ է կատարվում և….. ամեն ինչ խառնվում է իրար….Կարծես մի տարօրինակ ուժ է պարուրում ինձ, և ես սկսում եմ ինձ ուժեղ զգալ, հանել մտքումս բույն դրած բոլոր վախերը: Ինձ սկսում եմ համոզել, որ այնքան ուժեղ եմ, որ կարող եմ պայքարել և հաղթահարել բոլոր դժվարություններս: Արդեն կարծես բնավորությանս գիծ է դարձել երբեք չհանձնվելը և ամբողջ ուժով արաջ շարժվելու կարողությունը: Վերջինների համար չափազանց ուրախ եմ, ուրախ եմ նաև, որ ամենինչ թողնել-փախչելու ցանկությունս կարճ է տևում: Կարողանում եմ ինքս ինձ արագ հավաքել` այսինքն արագ հսկողության տակ վերցնել մտքերս և բանականությամբ շարժվել: Ոմանք անգամ նախանձում են իմ` հույզերով չշարժվելու կարողությանը: Չկարծեք, թե ի սկզբանե այդպես եմ եղել, պարզապես ինքս իմ վրա շատ եմ աշխատել: Հիմա արդեն հոգեկան խռովքի ժամանակ կատարվող շրջադարձերն ավելի սահուն կերպով են կատարվում:Ես ուժեղ եմ, կարող եմ և կգնամ մինչև վերջ….Բացի այդ, եթե թողնեմ հուսահատության զգացմանը տիրի ինձ, ապա պետք է նստեմ և ոչինչ չանեմ, ինչը հաստատ շատ դուր կգա ինձ վատը կամեցող մարդկանց: ՈՒզում եմ ի լուր աշխարհի հայտարարել, որ դա երբեք թույլ չեմ տալու:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1369 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Anna • 16:01, 02.04.2012
Inchic eq hognel, admin jan?
avatar
2 ARTUR • 17:06, 02.04.2012
ANNA JAN MI HOGAVORICH EM HOGNEL
ComForm">
avatar