Ողջ կյանքի ընթացքում մարդու սովորելու անհրաժեշտությունը - 27 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 27 » Ողջ կյանքի ընթացքում մարդու սովորելու անհրաժեշտությունը
19:36
Ողջ կյանքի ընթացքում մարդու սովորելու անհրաժեշտությունը

Եկեք չհավատանք այն մարդկանց,ովքեր ասում են, որ միայն ազատ մարդիկ պետք է լինեն կրթված: Եկեք հավատանք այն իմաստասերներին,որոնք  ասում են,որ միայն կրթվածներն էն ազատ... Ինչպես հասկանալ ողջ կյանքի ընթացքում կրթվելու գաղափարը:Այն կարելի է հասկանալ մի քանի իմաստով: 1-ին դա կարելի է հասկանալ որպես մի գործընթաց,որ հնարավորություն է տալիս մարդուն ցանկացած տարիքում փոխել իր մասնագիտությունը,ստանալ նոր կրթություն և ձեռք բերել այլ աշխատանք: 2-րդ,ասվածը կարելի է հասկանալ որպես արդեն ընտրած մասնագիտության շրջանակներում անընդհատ կատարելագործում ողջ կյանքի ընթացքում,երբ մարը մասնակցում է վերապատրաստման դասընթացների,տարբեր ծրագրերի՝ իր մասնագիտական հմտությունները խորացնելու,թարմացնելու,արդիականացնելու նպատակով:Ինչ խոսք,դա մարդուն հնարավորություն կտա համընթաց քայլել հասարակական զարգացումներին ու շարունակել մնալ պահանջարկ վայելող մասնագետ: Բայց ողջ կյանքի ըթացքում սովորելու գաղափարն ունի նաև 3-րդ ավելի լայն իմաստ,որը վերաբերում է մարդու ինքնակերտման ամբողջությամբ և ոչ միայն առանձին մասնագիտություն ձեռք բերելու առումով:Այս մոտեցման դեպքում բոլոր մարդիկ առանց բացառության շարունակաբար պետք է աշխատեն իրենք իրենց վրա,պետք է բաց միտք ունենան կենսական հանգամանքների տարատեսակ համադրություներից սովորելու և հոգեպես ավելի ու ավելի հասունանալու համար:Այս մոտեցման դեպքում կրթությունն ու ընդհանրապես հոգու աշխատանքն ինքն իր վրա դիտվում է որպես արժեքավոր,կյանքն իմաստավորող գործընթաց :

Կրթություն ստանալը դասական դարաշրջանում համարվում էր սրբազան գործունեություն,ուսուցիչը՝ ակնածանքի արժանի էակ:


Սովորեք սիրել,որպեսզի սիրենք սովորելը:

Մարդն իրեն տրված ամեն ինչից սովորում է միայն այն և այնքան,որքան ինքն է հոգի դրել այդ գործընթացում:


Սովորող մարդն ինքնուրույն է,նա արդեն պատասխանատու է իր ստացած կրթության համար:

Պետք է սովորել լինելու համար,քանի որ լինել սովորող նշանակում է լինել կենդանի մարդ:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1234 | Ավելացրեց: vipmanan | Գնահատական: 4.5/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar