Odnoklassniki.ru կամ հայ իրականությունը - 9 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 9 » Odnoklassniki.ru կամ հայ իրականությունը
14:50
Odnoklassniki.ru կամ հայ իրականությունը

Հիմա տղաների մասին.

լուսանկարներնում լինել ՝անպայման, պարտադիր՝ սրճարանում, անպայման երևան կադրում գարեջրի որքան հնարավոր է շատ դատարկ շշեր, ծխաքոտի տուփը, եթե ուսին դաջվածք կա դա պարտադիր պետք է երևա, անկախ այն բանից, թե այդ պահին ինչ կլիմայական պայմաններ են:
Օրիգինալությունից զուրկ ստատուսների մասին ավելորդ եմ համարում խոսել, ուղղակի մի քանի տարածված օրինակներ՝ «Կյանքս քեզ շատ եմ սիրում», «դու հեռացար կոտրելով իմ դյուրագրգիռ սրտի փոքրիկ բեկորները»(չնայած վերջինիս դեպքում պարզ երևում է, որ հեղինակը կարգին սերիալի մոլի երկրպագուներից է):
Անվան կողքը իհարկե պետք է խաչեր ու սրտեր լինեն, իսկ ազգանունի փոխարեն իրենց բնակության վայրն է նշած մեզ՝ հայերիս քաջ հայտնի -ցի վերջավորությամբ կամ որ ամենատարածվածն է անունների մեջ՝ դե իհարկե «սրտակեր տղա»:
Ֆոտոալբոմների մեջ գողական աշխարհի մեծ հեղինակությունների նկարներ են և նկարներ Ж.В.С.С հապավմամբ: Ֆորումում անպայման գրած է «իմացի որ ես ախպերդ միղտ քո մեջքին կանգնածա»:
Գրելիս բոլոր բառերի վերջում բաց է թողնում լ տառը՝ օրինակ «ինչա էլէ, խի ես տենց բան արէ» ու հարց է ծագում ինչ է իրենից ներկայացնում լ տառը, որ մարդ խուսափում է գործածել այն:
Ունի խմբակային նկարներ, որտեղ մոտ 25-30 մարդ են ու ինքը չի ալարում բոլորի անունները գրում է, բայց կան նաև ավելի զարգացածներ ովքեր գրում են ուղղակի՝ ախպերներով, լավերով, ախպերություն, բռատվա, ցավոք անգլերեն չգիտեն թե չէ կգրեն նաև brotherhood:
Նկարներում ժպիտը բացառապես բացակայում է ու անպայման արևային ակնոցներով են, որոնք կարծես տաքցնում են երիտասարդի առանց այդ էլ շատ տառապած հոգու արտահայտությունը:
Страна – Армения, Город – օրինակ՝ «@nde vorde uzem», «imacoxnyri hamar», «um petqa giti» և իհարկե «qo srtum»:
Ինքը մտնում նկարներիդ հինգ է դնում, պատասխան չստանալով՝ նեղանոոմ, կարծես, խնդրել էին, որ ինքը գնահատի: Ծանոթանալիս առաջին նախադասությունն է «Բարև գեղեցկուհի, ինչպես ես» և «ծնողներդ գիտեն, որ հրեշտակ են մեծացնում», «Կներես, մի հարց կարելիա» ու ոչ երանի եթե դրական պատասխան ստանան քանի որ իրենց բառապաշարը դրանով արդեն սահմանափակվել է:
Ինքը չի էլ ուզում իմանա facebook-ն ինչ է, քանի որ. «տենց ղզիկական բաները չի դզում»:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1761 | Ավելացրեց: nazeli | Գնահատական: 4.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 Qristina • 22:25, 10.04.2012
HASTAT ba11 ba2 ba8 bg4
avatar
2 David • 22:46, 11.04.2012
ay et groxi grac@ lavn er :9:
avatar
3 Ani • 14:32, 24.04.2012
es lriv nkaragrum e mer hay txanerin smaili_29 ba10
ComForm">
avatar