«Odnoklassniki.ru» ցանցում հայտնվել է գտնվելու վայրը նշելու ֆունկցիա - 28 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 24.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 28 » «Odnoklassniki.ru» ցանցում հայտնվել է գտնվելու վայրը նշելու ֆունկցիա
23:12
«Odnoklassniki.ru» ցանցում հայտնվել է գտնվելու վայրը նշելու ֆունկցիա

 «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում հայտնվել է գեոլոկացիայի ծառայություն, որի միջոցով օգտատերերը կարող են նշել իրենց գտնվելու վայրերը: Ծառայությունը հիմնված է Open Street Maps տվյալների բազայի վրա և աշխատում  է  Яндекс-ի քարտեզներով: Գտնվելու վայրը նշելու ֆունկցիան հասանելի է այդ ցանցում գրառում գրելու ընթացքում:

Եթե ցանկանում եք, որպեսզի «Odnoklassniki.ru» ցանցն ավտոմատ որոշի Ձեր գտնվելու վայրը, ապա պետք է տաք այդ կայքին համապատասխան թույլտվություն: Օգտատերերը կարող են նշել տվյալների բազայում առկա վայրերը, կամ ինքնուրույն  ավելացնել ռեստորանները, օֆիսները, այգիները և այլ վայրերը:

Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն «Одноклассники» կայքի վեբ տարբերակում, սակայն գտնվելու վայրի մասին նշումները ցուցադրվում են նաև բջջային սարքերի վրա:   

Գտնվելու վայրը նշելու ֆունկցիան շուտով կհայտնվի նաև կայքի բջջային տարբերակների ու հավելվածների վրա: Հիշեցնեմ, որ Facebook ցանցում շատ վաղուց կա այս ֆունկցիան:


 

Բաժին: Odnoklassniki.ru | Դիտումներ: 1028 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar