
Իսկ ով է ասում, որ ես ճիշտ եմ. ով: Ով է ասում, որ պետք է պայքարել: Ում են հուզում արցունքներս, չստացվաց վստահության արցունքներս: Ով է ասում, որ ամեն ինչ լավ է կամ լավ է լինելու: Մենակ ես. մենակ ես եմ ինձ հասկանում: Մենակ ես եմ իմ կողքին կանգնած, երբ տխուր եմ, մենակ: Ես եմ բոլորի կողքին կանգնած, երբ իմ կարիքն ունեն:
Բա ես, բա իմ զգացմունքները…
Դու պետք չես մարդկանց, երբ չկա ոչինչ քեզանից ստանալու համար: Դու պետք չես մարդկանց, երբ մենակ ես, անօգնական, երբ առանձնանում ես իրենցից:Դու պետք չես նրան, երբ մերժում ես սերը, երբ խզւմ ես հարաբերություններ: Դու երբեք պետք չես…
Դու չկաս, երբ քեզ հուսադրում են, ասում, որ ամեն ինչ լավ կլինի: Դու վերանում ես, մանրանում անտեսանելիության աստիճան: Հասկանում ես, թե որքան փոքր ես դու նրա աչքում, որքան արտահայտիչ է քո հիասթափությւնը: Հասկանում ես, որ դրանք զուտ խոսքեր են, որ ասվում են շատ հեշտ, խոսքեր, որ արտաբերում ես դու էլ նույքան հեշտությամբ ուրիշի պարագայում: Հասկանում ես, որ ամեն ոք և ամեն ինչ ոչինչ է: Դու էլ էս ոչինչ, քանզի կախված ես այդ մի բուռ լիքը ոչինչներից: