Ոչինչ չի մոռացվում… - 8 Օգոստոսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Օգսստոս » 8 » Ոչինչ չի մոռացվում…
22:17
Ոչինչ չի մոռացվում…

Ոչինչ չի մոռացվում… Բարև սիրելի՜ս, հիշո՞ւմ ես, երբ ասացիր, որ գնում ես, որ էլ չես սիրում, հիշո՞ւմ ես, երբ ասացիր՝ ուրիշը կա քո կյանքում, երբ ասացիր, որ ես էլ կգտնեմ այն մարդուն, ով կերջանկացնի ինձ, ով իմ երազանքները կիրականացնի, երբ ասացիր՝ ամեն ինչ անցողիկա, դու էլ կմոռանաս ամեն ինչ և երջանիկ կլինեմ այն մարդու հետ, ով իր ամբողջ սերը կտա ինձ… Այո՛, դու գնացիր իմ կյանքից, գնացիր՝ չտեսնելով իմ աչքերի տխրությունը, որը հազիվ էի կարողանում զսպել, որպեսզի չարտասվեմ և ինձ կոտրված չտեսնես: Չէ՛, քեզ անգամ չհուզեց այն, ինչ ասացի քեզ, ես չէի դիմանում քեզ կորցնելու ցավին, չէի համակերպվում ասածներիդ հետ: Չէ՛, գնացիր առանց մեր ապրած երջանկությունը հիշելու: Այո՛, երջանիկ էինք երեքով՝ ես, դու ու մեր սերը… Այն սերը, որը դեռ իմ մեջ ապրում է, որը երբեք չի կորի և ուրիշին չի պատկանի: Չէ՛, չի մոռացվում այդ սերը, որը կարծես անիծված լինի միայն ինձ համար, չէ՛, չեմ կարողանում խաբել ինձ և հատկապես իմ սրտին, որ դու չկաս, որ կաս, բայց իմը չես, որ կաս միայն երազանքներումս: Չէ սիրելի՜ս, այդպես էլ չհասկացար, որ իմ սերը ավելի մեծ է եղել քո հանդեպ, քան իմ հպարտության: Ես փորձում էի քեզ ետ բերել, որպեսզի փրկեինք մեր այդքան տարվա սերը, որի հուշերը թույլ չեն տալիս մոռանալ քեզ, բայց չէ՜, դու գնացիր՝ առանց զգացմունքներս հաշվի առնելու…Սակայն այդքան էլ երկար չտևեց, դու չկարողացար նրա հետ երջանիկ լինել և վերադարձար և ասացիր, որ չի մոռացվում ոչինչ և ոչ մեկ, պարզապես ձևացնում ենք, որ մոռացել ենք այն… Բայց շատ ուշ էր, ես գտա իմ սիրուն, գտա այն մարդուն, ով ինձ իսկապես սիրում է, և ոնց որ դու գնալուց առաջ ինձ ասացիր՝ ամեն ինչ անցողիկա էս կյանքում: Այդպես էլ ես եմ քեզ ասում, որ կմոռանաս ամեն ինչ, բայց մեծ դժվարությամբ: Երջանիկ եղիր, միայն դա եմ քեզ ցանկանում, իսկ ես արդեն երջանիկ եմ այն մարդու հետ, ով ինձ բացի ցավից կարողանումա նաև սեր տալ… Միայն մի բան հիշիր՝ չի մոռացվում ոչինչ և ոչ մեկ, պարզապես ձևացնում ենք, որ մոռացել ենք այն, բայց չլինող բան այս կյանքում չկա, ես կարողացա քեզ մոռանալ, ես երջանիկ եմ, իսկ հիմա հերթը քոնն է տառապելու...…

 


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1333 | Ավելացրեց: Mar) | Թեգեր: MMMMMM | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar