Օբաման կիբերանվտանգության ամրապնդման նոր միջոցներ է առաջարկել - 14 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 14 » Օբաման կիբերանվտանգության ամրապնդման նոր միջոցներ է առաջարկել
13:28
Օբաման կիբերանվտանգության ամրապնդման նոր միջոցներ է առաջարկել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է երկրի կիբերանվտանգության ամրապնդման համար նոր օրենքների ընդունման անհրաժեշտության մասին: «Մենք նոր օրենսդրություն ենք առաջարկում կիբերանվտանգության ոլորտում, որը կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ ավելի լայն տեղեկատվության փոխանակման հնարավորություն կընձեռի: Այն հիմնված կլինի նախորդ տարիներին ընդունված փաստաթղթերի վրա», – նշել է պետության ղեկավարը: Նա մատնանշել է, որ օրինագծերը կառնչվեն այն ընկերությունների ֆինանսական պարտավորությունների պաշտպանության հարցերին, որոնք կիբերսպառնալիքների հետ կապված տեղեկատվության փոխանակում են իրականացնում: Այդ քայլերն ուղղված կլինեն նաեւ մասնավոր տեղեկատվության եւ քաղաքացիական ազատությունների երաշխիքների պնդմանը, հայտնում է polit.ru-ն՝ վկայակոչելով AP-ը: Նոր օրենսդրության շնորհիվ Օբաման ակնկալում է նորմատիվ բազա ստեղծել կիբերհանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 572 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 gor789i • 13:51, 16.01.2015
bg12
ComForm">
avatar