Ո՞վ եմ ես: - 9 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 9 » Ո՞վ եմ ես:
22:12
Ո՞վ եմ ես:
Երբ բառախաղ թվացող կյանքում գործնական անելու ոչինչ չունենք, այնժամ մտահոգությունը դառնում է ավելի քան հատկանշական: Կասեմ ավելին` ընդհանրապես չի հետաքրքրում, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում, սակայն բացահայտել, թե ով ենք մենք, չափազանց կարևոր է: 
Մենք այն ենք, ինչ սիրում ենք: Մենք մեր սիրած ուտելիքն ենք, մեր հավանած ֆիլմերն ենք, այն ընկեներն ենք, որոնց ընտրում ենք, այն հագուստն ենք, որոնք կրում ենք առօրյա կյանքում, մեր նախասիրած եղանակն ենք մենք, մեր սիրած սպորտը ու այն քաղաքը, որը մեզ հրապուրում է ամեն անգամ: 
Ես աշունն եմ` տերյանական ու գարունը փոքրիշատե, եղանակը անցումային: Ես Մհեր Մկրտչյանն եմ, Խորենը Աբրահմյան, Պարույր Սեվակն եմ, ես Մեսչյանն եմ Արթուր: 
Ես հացն եմ, պանիրն եմ ու ձմերուկը` երեք ամենասիրածս ուտելիքներն եմ, որոնք հետս կվերցնեի անմարդաբնակ կղզի այցելելիս: Բայց ես անմարդաբնակ կղզին չեմ, ես մեգապոլիսն եմ:Ես Փարիզն եմ, Լոնդոնն ու Շանհայը: 
Ես գրքերն եմ: Ձայնասկավառակներն եմ: Ճամփորդական ուղեցույցն եմ: Հանդեսներն եմ: Ես քարտեզներն եմ: Ինտերնետն եմ հենց: Ժամանակին Հ1-ն էի ու Արմենիան, այսօր մի փոքր այլ եմ դարձել: Ռադիոն եմ: Թեթև ռոքն եմ: Դասականն եմ: Կինոն եմ: Կինոն եմ: Կրկին կինոն եմ: Հա ու մեկ-մեկ էլ թատրոնը: 
Ես ջինսն եմ, GUCCI-ն ու CHANEL-ը: 
Ես ավելի շատ երեկոն եմ քան`առավոտը, ավելի երաժշտությունը քան`լռությունը: 
Լուսինան եմ, միքիչ բարդ եմ: Ես, ես եմ:

 

Դիտումներ: 884 | Ավելացրեց: MISS | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar