Ո՞րն է եկեղեցում մոմ վառելու իմաստը - 16 Ապրիլի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 16 » Ո՞րն է եկեղեցում մոմ վառելու իմաստը
15:12
Ո՞րն է եկեղեցում մոմ վառելու իմաստը

ատ տհաճ երևույթ մեր իրականությունում... Ցավալի է, բայց մեզանից շատերն անգամ մոմ վառելու իմաստը չգիտեն. դրա խորհուրդը, պատմությունը... Շատերին թվում է, թե ինչ ուզեն՝ անեն, ինչ կյանքով ասես ապրեն, ստեն, գողանան, վերջում գնան, մոմ վառեն, այդ ամենն իրենց երկնային անկետայից հոդս կցնդի: Բայց Ո՛Չ, Ո՛Չ և ևս մեկ անգամ՝ Ո՛Չ... Եկեղեցի չեն գնում պարզապես մոմ վառելու և ժամանակ անցկացնելու համար: Եկեղեցի գնում են նախ և առաջ աղոթելու և ինքնամաքրվելու համար, դե իսկ մոմ վառելու մշակույթն առաջացել է դեռ հին ժամանակներում, երբ եկեղեցիներում լույս չկար, և մարդիկ մոմ էին վառում, որպեսզի եկեղեցին լուսավորվեր, և նրանք աղոթել կարողանային: Իսկ հիմա մարդիկ գնում են եկեղեցի՝ պարզապես մոմ վառելու համար և մտածում են՝ ինչքան շատ ու ինչքան մեծ մոմ վառեն, այնքան իրենց խիղճը մաքուր կլինի ու իրենց համար ամեն ինչ լավ կլինի... Ինձ իրավունք եմ վերապահում հիասթափեցնելու բոլոր այն մարդկանց, ովքեր պատկանում են նշված կատեգորիային: Մարդի՛կ, պարզապես մոմ վառելով՝ ձեր խիղճը չե՛ք մաքրի: Դա ինքնախաբեություն է, դուք ամեն ինչ անում եք Աստծո աչքի առաջ: Ապրե՛ք ազնիվ ու արդար խղճով:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1004 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar