Օրական մեկ բաժակ գինին նպաստում է նիհարելուն - 20 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 20 » Օրական մեկ բաժակ գինին նպաստում է նիհարելուն
18:36
Օրական մեկ բաժակ գինին նպաստում է նիհարելուն

Գիտնականները հաստատում են, որ գինու չափավոր օգտագործումը կարող է նպաստել ավելորդ քաշի անկմանը: Դրա համար անհրաժեշտ է խմել օրական մեկ բաժակ գինի, հաղորդում է Meddaily-ն:

Մասնագետները նշում են, որ նախկինում գոյություն ունեցող մոտեցումը ավելորդ քաշի ու ալկոհոլի փոխկապակցվածության վերաբերյալ սխալ էր: Մինչև վերջերս համարվում էր, որ անգամ չափավոր քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է նպաստել գիրանալուն, սակայն վերջին հետազոտություններով ապացուցվել է, որ խմիչքի չափավոր օգտագործումը ունի հակառակ ազդեցությունը: Ավելին, օրվա ընթացքում մեկ բաժակ գինու օգտագործումը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունն, ինչպիսին են դիաբետը, սիրտ-անոթային համակարգի մի շարք հիվանդություններ և այլն:

Գիտնականները նշում են, սակայն, որ խոսքը միայն գինու մասին է: Գարեջրի մեծ քանակությամբ օգտագործումը, որի կալորիականությունը անհամեմատ ավելի բարձր է, կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ:

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 1007 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 3.7/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar