Օպտիմիստներն ավելի երկար են ապրում. ո՞րն է գաղտնիքը
Դրական լիցքերն իսկական զենք են ցածր տրամադրության, տխրության և ընկճվածության դեմ պայքարելու համար: Ամերիկացի հոգեբանները հետազոտությունների ընթացքում պարզել են, որ երջանիկ մարդիկ ավելի մեծ ջանքեր են գործադրում իրենց բարձր տրամադրությունը օրվա ընթացքում պահպանելու համար, ինչպես օրինակ կանոնավոր մարզումները կամ քնի ռեժիմի պահպանումը: Այս կերպ դրական տրամադրվածությունը հնարավորություն է տալիս մարդկանց հետևել առողջ ապրելակերպի կանոններին` ներառյալ ծխելու վնասակար սովորությունը և ռիսկային սեքսուալ հարաբերությունները: Օպտիմիզմը արդյունավետ է նաև սթերսի դեմ պայքարի գործում: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրական նախատրամադրված մարդիկ ավելի քիչ հակվածություն ունեն սթրեսի նկատմամբ: Նման վարք ունեցող մարդիկ նաև բավական թեթևությամբ են տանում գլխացավերը, սրտի ցավը և այլ առողջական խնդիրներ: