Օգտատերերը լավագույն բջջային բրաուզեր են համարում Safari-ն - 21 Հոկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 12.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հոկդեմբեր » 21 » Օգտատերերը լավագույն բջջային բրաուզեր են համարում Safari-ն
00:33
Օգտատերերը լավագույն բջջային բրաուզեր են համարում Safari-ն

Հրապարակվել է ամենահուսալի և հարմար բջջային բրաուզերների ցուցակը, որը հիմնված է օգտատերերի կարծիքի վրա: Հաղթել է Apple-ի Safari բրաուզերը: Ցուցակում վերջին տեղում է հայտնվել Internet Explorer-ը` Windows Phone-ի համար: Այս մասին գրում է The Next Web-ը:  Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ օգտատերերն ամենից քիչ խնդիրներ են ունեցել Safari բրաուզերի հետ կապված, և այն հավաքել է 1.31 միավոր: Safari-ից հիմնականում բողոքել են Flash-ի աջակցության բացակայության, ինչպես նաև կոնտենտի ամբողջությամբ արտացոլման համար փոքր տարածության պատճառով:  Android-ի ստանդարտ բրաուզերը 0.87 միավոր է հավաքել: Դրանից հիմնականում բողոքել են հավելվածից անսպասելիորեն դուրս գալու պատճառով:  Opera-ն 0.7 միավոր է հավաքել: Դրա հիմնական խնդիրն այն է, որ ինտերֆեյսի տարրերը էկրանին մեծ տեղ են զբաղեցնում:  Chrome-ի բջջային բրաուզերը 0.64 միավոր է հավաքել: Այս բրաուզերն էլ չի կարողանում ճիշտ աշխատել տառատեսակների հետ:  Internet Explorer-ը 0.28 միավոր է հավաքել: Այն հիմնականում չի կարողանում ճիշտ արտացոլել էջերը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 619 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar