ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 6 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 6 » ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
10:35
ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Հատուկ մեր ընթերցողների համար աստղերի (ոչ թե շոու-բիզնեսի, այլ երկնքի) հետ ունեցած հարաբերությունները պարզելու համար գնացել ենք Երեւանում հորոսկոպ պատրաստող Շմավոն Շմավոնյանի մոտ (գովազդ չդիտարկելու համար անունը փոխված է, բայց ազգանունը պահպանված է)։ Այսպիսով, ահա թե ինչ է նա այսօր խորհուրդ տալիս Ձեզ։

ԽՈՅԵՐ Այսօր շտապելու կարիք չկա. այսօր այնպես էլ բարենպաստ օր չէ փոփոխություններ կատարելու համար։ Կարող եք հանդիպում կազմակերպել սիրած անձնավորության հետ։

ՑԼԵՐ Այսօր Ձեզ ռոմանտիկ նոր կապեր են սպասվում։ Բայց եթե ամուսնացած եք, մի տարվեք դրանցով։ Երեւանը փոքր քաղաք է եւ Ձեզ հաստատ «կբռնացնեն»։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Այսօր Ձեր ռոմանտիկ տրամադրությունը թույլ չի տա ձանձրալի աշխատանքով զբաղվել։ Շատ հնարավոր է հանդիպում ազդեցիկ մարդկանց հետ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Բացառված չէ, որ Ձեզ ուրախ հանդիպում է սպասվում։ Բայց զգույշ եղեք Ձեզ հետ խաղ են խաղում։

ԱՌՅՈՒԾՆԵՐ Մի մոռացեք, որ ինչ-որ որոշում կայացնելուց առաջ պետք է մի լավ ուսումնասիրել իրավիճակը։ Պետք չէ մտածել, որ Ձեզ մշտապես դավաճանում ու խաբում են, բայց երբեմն պատահում է։ Մի խոսքով, առյուծներ, արթնացեք եւ Ձեր շուրջը նայեք։ Պետք է կյանքին ավելի լավ ընթացք տալ։

ԿՈՒՅՍԵՐ Օրվա վերջում իրադարձությունները կարող են անսպասելի փոփոխվել։ Այդ տղամարդը Ձեր իդեալը չէ, մի խաբեք ինքներդ Ձեզ։ Բոլոր անհանգստացնող հարցերն առանց զգացմունքների ընդունեք։ Այսօր Ձեր սիրելին կդադարեցնի Ձեզ հետ ունեցած իր հարաբերությունները։ Հանգստացեք, սրտի կաթիլներ խմեք։

ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր Դուք հաճույք կստանաք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ սեքսից։ Ձեզ այսօր մի անսպասելի եւ երջանիկ լուրեր են հայտնելու։

ԿԱՐԻճՆԵՐ Կրոնը Ձեզ համար անսպասելի հետաքրքրություն կարող է առաջացնել։ Երեկոն ավելի լավ է անցկացնել ընտանիքի գրկում։ Սիրեք Ձեր հարազատներին։ Աղջիկները պետք է ավելի շատ վստահեն իրենց ինտուիցիային իրենց զուգընկերոջ հետ հարաբերություններում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Ձեզ բարկացնու՞մ է Ձեր զուգընկերը։ Ասեք նրան՝ «ցտեսություն, հարգելիս»։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ Եթե Դուք ընկերներ ունեք, ում հետ ինչ-որ ձեւով վիճել եք եւ վաղուց է նրան չեք տեսել, ապա հրավիրեք նրանց Ձեր տուն։ Օրը բարենպաստ է ստեղծագործ մարդկանց համար։ Սիրահարվեք, սիրեք...

ՁԿՆԵՐ Հարաբերությունները սիրած անձնավորության հետ փակուղի են մտել։ Ձեր բախտն այսօր չի բերում։ Բայց այս ամենում Դուք մեղավոր չեք. Ձեզ փորձում են օգտագործել եւ Ձեր զգացմունքները շատ անկեղծ ու բաց են։


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 1049 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar