Նյու Յորքի սենատը հաստատել է միասեռականների ամուսնությունները - 5 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 5 » Նյու Յորքի սենատը հաստատել է միասեռականների ամուսնությունները
17:49
Նյու Յորքի սենատը հաստատել է միասեռականների ամուսնությունները

Նյու Յորքի սենատը հաստատել է միասեռականների ամուսնությունները թույլատրող օրինագիծը:
Այսպիսով, Նյու Յորքը կարող է դառնալ ԱՄՆ վեցերորդ նահանգը, որտեղ միասեռ ամուսնությունները թույլատրվում են:
Օրինագիծը վերջնականապես ընդունված կհամարվի, եթե նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստորագրի այն:
Նշվում է, որ հենց Նյու Յորքն է այն վայրը, որտեղ ծնվել է սեռական փոքրամասնությունների պաշտպանության շարժումը:
Օրինագիծը Նյու Յորքի Սենատում քվերակության էր դրվել նաեւ 2009 թ-ին, սակայն մերժվել էր:

2008թ-ին նմանատիպ օրինագիծ էր ընդունվել Կալիֆոռնիայում, որից հետո 18 հազար միասեռական զույգեր էին գրանցել իրենց հարաբերությունները: Սակայն ավելի ուշ Գերագույն դատարանը չեղյալ էր համարել օրինագծի քվերակության արդյունքները, եւ ներկայումս դատարանի այդ որոշման օրինականությունը քննարկվում է Վերաքննիչ ատյանում:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 747 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar