նտրվում է վարչապետ. աշխատանքի հայտարարություն - 6 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 6 » նտրվում է վարչապետ. աշխատանքի հայտարարություն
11:08
նտրվում է վարչապետ. աշխատանքի հայտարարություն

Նկարագրություն 

Հայաստանի Հանրապետությունը փնտրում է վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացող մասնագետների: Վարչապետը պետք է կարողանա ապահովել ինչ-որ (ցանկալի է երկնիշ) տնտեսական աճ, վարել կառավարության նիստեր և մի ամբողջ ազգի անորոշ ժամկետով վարակել լավատես էնտուզիազմով: Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Բոլոր խելացի, աշխույժ և լավատես 25-65 տարեկան անձանց քաջալերում ենք ուղարկել ռեզյումեները Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1։

Պարտականություններ

    • Յուրաքանչյուր հինգշաբթի ներկայանալ կառավարության նիստերին և ստեղծել բուռն զարգացող տնտեսության տպավորություն:
    • Համոզիչ բացատրել` ինչու նախորդ հինգշաբթի օրվա բուռն զարգացող տնտեսության պտուղները դեռ չեն երևում:
    • Ելույթ ունենալ Ազգային ժողովում, պատասխանել օրենսդիրների հարցերին, չնեղվել Հրանտ Բագրատյանի հարցերից:
    • Եռամսյակը մեկ բացատրել` ինչու Գյումրիի տեխնոպարկը դեռ չի բացվել:
    • Սրամիտ պատասխաններ տալ երկրում արտագաղթի ուժգնացող տեմպերի մասին:
    • Հայաստան գրավել ներդրումներ: Եթե ներդրումները շահավետ չեն, բացատրել` ինչու կառավարությունը մեղք չունի:

Պահանջներ

  • Թեկնածուն պետք է լինի շփվող, լեզու գտնի կառավարության այլ անդամների հետ` ներառյալ օլիգարխ (փոխ)նախարարների, բութ (փոխ)նախարարների և անհասկանալի (փոխ)նախարարների:
  • Թեկնածուն պետք է կարողանա աշխատել լարված պայմաններում` չտրվել հրաժարական տալու` ընդդիմության կոչերին:
  • Լակոնիկ պատասխաններից բացի, ԱԺ պատգամավորներին տալ խորքային, ցանկալի է` բարդ ստորադասական նախադասություններով համեմված բովանդակային պատասխաններ:
  • Վարել սեփական էջը Թվիթերում և Ֆեյսբուքում: Հավաքել ոչ պակաս քան 5000 հետևողներ:
  • Տիրապետել հայերեն, ռուսերեն, ինչու ոչ նաև անգլերեն, սակայն, հաշվի առնելով երկրի կուրսը, հիմնականում ռուսերեն լեզուներին:
  • Տիրապետել Mac OS օպերացիոն համակարգին, քանի որ, չնայած Apple ընկերության հորդորներին, ՀՀ կառավարությունը օգտվում է Macbook Pro համակարգիչներից:
  • Կիթառի կամ այլ երաժշտական գործիքի տիրապետելը պարտադիր չէ:

Հայտարարությունը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից:


 Նյութի աղբյուր՝ http://www.armcomedy.com/2014/04/03/varchapet-vacancy/

Բաժին: Զվարճալի | Դիտումներ: 777 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar