Նոր USB մոդեմ հատուկ՝ «Skype»-ից օգտվելու համար - 22 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 13.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 22 » Նոր USB մոդեմ հատուկ՝ «Skype»-ից օգտվելու համար
21:23
Նոր USB մոդեմ հատուկ՝ «Skype»-ից օգտվելու համար

Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսով՝ բաժանորդը կարող է ստանալ մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող եւ Skype ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմն` անվճար: Այս տարբերակով, սակագնային պլանի բաժանորդագրվելիս «Skype» ծառայությունը ակտիվացնելու դեպքում, «Skype» օգտագործելիս ինտերնետի սպառվող ծավալը չի հանվում սակագնային պլանով ամսական տրամադրվող գերարագ փաթեթից: Բացի այդ, «Skype» ծառայությունից օգտվելու ընթացքում սակագնային պլանով նախատեսված գերարագ ինտերնետ-փաթեթը սպառելուց հետո արագությունը սակագնային պլանով չի սահմանափակվում: «Skype»-ից հատուկ պայմաններով օգտվելու ծառայության արժեքը կազմում է ամսական 500 դրամ: Մոդեմի արժեքը 50 000 դրամ է՝ առաջարկվող սակագնային պլաններից մեկին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: 


 Նյութի աղբյուր՝ http://news.am/

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 525 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar