Նոր iPhone 6-ում Apple-ի տարբերանշանը կլինի լուսարձակող - 26 Հուլիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 26 » Նոր iPhone 6-ում Apple-ի տարբերանշանը կլինի լուսարձակող
22:11
Նոր iPhone 6-ում Apple-ի տարբերանշանը կլինի լուսարձակող

 

Apple-ի նոր iPhone 6 սմարթֆոնների հետևի մասում կարող է լինել լուսարձակող տարբերանշան՝ ինչպես MacBook նոթբուքի դեպքում: Այս մասին հայտնում է TechCrunch պարբերականը՝ հղում անելով բլոգերներին, որոնք Apple-ի նորույթների պաշտոնական շնորհանդեսներից առաջ պարբերաբար մանրամասներ են հաղորդում: Ապագա iPhone 6-երի հետևի կորպուսի ենթադրյալ լուսանկարների վրա, որոնք առաջինը տեղադրել է uSwitch կայքը, Apple-ի ավանդական տարբերանշանի փոխարեն երևում է պլաստիկի փոքր մաս, որը կարողանում է լուսարձակել: Պոտենցիալ լուսարձակող տարբերանշանը կարող է օգտագործվել, օրինակ, զանգերի դեպքում. ընդունվող զանգի դեպքում այն կարող է սպիտակ լույս արձակել, հաղորդագրության ստացման դեպքում՝ կապույտ: Այս մասին գրում է Cult of Mac կայքը: Բացի դրանից, uSwitch-ի տվյալներով՝ պլաստիկի հատվածը կարող է օգտագործվել NFC (near-field communication) ազդանշանի փոխանցման համար, քանի որ կորպուսի մնացած մետաղական մասը կարգելափակի ազդանշանը: Սպասվում է, որ նոր iPhone-ի պաշտոնական շնորհանդեսը կկայանա սեպտեմբերին: Apple-ից սպասում են 2 մոդել, որոնցից մեկը՝ ավելի մեծ՝ 4.7-դյույմանոց դիսփլեյով, մյուսը՝ 5.5 դյույմ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 712 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Alinchka • 16:54, 27.07.2014
9 9
ComForm">
avatar