Նոր հետաքրքրաշարժ փաստեր սիրո մասին - 25 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 25 » Նոր հետաքրքրաշարժ փաստեր սիրո մասին
17:48
Նոր հետաքրքրաշարժ փաստեր սիրո մասին

Գիտնականները կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին բազմաթիվ հետազոտություններ են կատարում, և արդյունքները անհավանական են: Ծանոթացիր վերջին բացահայտումներին. բավական նոր ու հետաքրքիր բաներ կգտնես:

Մարմինդ ավելի շուտ է սիրահարվում, քան ուղեղդ

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ սիրահարվելը զգացմունքային ճանապարհորդություն է, որը ժամանակ է պահանջում: Մինչդեռ քո մարմինը շատ ավելի արագ է արձագանքում: Բժիշկների հավաստմամբ, երբ սիրահարված ես, ուղեղդ քիմիական նյութեր է արտադրում, որոնք  ստիպում են քեզ խելագարի պես զգալ յուրաքանչյուր մեկ հինգերորդ վայրկյանը մեկ:  Դա նույնքան արագ է, որքան…

Հետևյալ քայլերը կարող են երկուսիդ ավելի մոտեցնել

Գիտականորեն ապացուցված է, որ զուգընկերոջդ հետ ավելի կապվելու բազմազան մեթոդներ կան: Կարևորն այն է, որ դրանց արդյունքում մարմինն ակտիվորեն սկսում է արտադրել օքսիտոցին, որը հայտնի է նաև սիրո հորմոն անունով:

Սահեցրու մատներդ նրա թևի վրայով, երբ միասին հեռուստացույց եք դիտում

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման թեթև, փետուրային հպումները խթանում են օքսիտոցինի հոսքը: 

Շքեղ ընթրիքի գնացեք

Միասին համեղ ուտեստներ ճաշակելը, ապացուցված բան է, նույնպես խթանում է այդ նյութերի առատ հոսքը:

 Փաթաթվեք միասին փափուկ վերմակով

Շատ գիտնականներ գտնում են, որ լավ զգացողություններ փոխանցող այդ հորմոնն արտադրվում է, երբ տաքուկ և հարմարավետ է:

Սերը իրականում կարող է մեղմել ցավը

Բժիշկները բացահայտել են, որ ուղեղի վրա կոնկրետ հատված գոյություն ունի, որն արձագանքում է սիրուն: Պարզվում է, որքան էլ տարօրինակ է, նույն հատվածը պատասխանատու է նաև ցավի համար, և համաձայն Սթենֆորդի համալսարանի աննախադեպ ուսումնասիրության` կարող ես դադարեցնել ցավը` պարզապես մտածելով ընկերոջդ մասին, քանի որ և՛ սիրո, և՛ ցավի համար պատասխանատու է միևնույն զգայական կետը:

Լուսանկարը ըստ HMI-ի


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1320 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.9/11
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 hayko • 19:31, 26.09.2012
Artur jan vor mrcuytum ekrord tex@ @nga inch nvera @lnelu ?
avatar
2 ARTUR • 19:47, 26.09.2012
patvogir ev ete chayneri qanaq@ shat chnchin exav tarberutyun@ nae urish mrchanak kstana
avatar
3 hayko • 20:07, 26.09.2012
llavv parza shnorakalutyun
ComForm">
avatar