Նիկոլայի “Դժվար ապրուստ”-ի անձնակազմով ծննդյան տարեդարձն ու նվերները :) - 11 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 05.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 11 » Նիկոլայի “Դժվար ապրուստ”-ի անձնակազմով ծննդյան տարեդարձն ու նվերները :)
15:38
Նիկոլայի “Դժվար ապրուստ”-ի անձնակազմով ծննդյան տարեդարձն ու նվերները :)
"Դժվար ապրուստ” սերիալի դերասան Նիկոլայ Եղիազարյանը նոյեմբերի 6-ին "Լուսաբաց” ռեստորանում իր գործընկերների, բարեկամների, մտերիմների հետ նշել է ծննդյան տարեդարձը: Նրա 23-ամյակը լրացել է նոյեմբերի 4-ին, բայց գործընկերների` թատրոնում աշխատանքային զբաղվածության պատճառով հավաքույթը կազմակերպել է երեկ:"Միհրանը, Մերին, Նարեկը, Արմեն Մարությանը եւ եւս մի քանի հոգի զբաղվածության պատճառով մեզ հետ չէին: Շատ հպարտ եմ, որ իմ ավագ ընկեր, դերասան Մուրադ Ջանիբեկյանն էր եկել, որը մեր ընտանիքի լավ բարեկամն է”,- BRAVO.am-ին պատմել է Նիկոլայը:Սերիալային դերասանի նշանածի` Աննայի մտահղացմամբ, տոնական տորթի գլխավոր բաղադրիչն է եղել Նիկոլայի քանդակը:). "Սկսել են անակնկալներ մատուցել դեռ նոյեմբերի 3-ի գիշերվանից, երբ զանգեցին, ասացին, որ սերիալի հորքուրն է վատացել: Ես, ամեն ինչ մոռացած, մայրիկիս հետ գնում եմ Նառա հորքուրի տուն ու տեսնում, որ նա իր ամուսնու հետ, նշանածս, Ժորիկը, Ստյոպիկը տորթով, փուչիկներով, ուրախ երաժշտությամբ ինձ են դիմավորում… Այսպես երեք օր ծնունդ ենք անում:)”:Ճանաչելով հոբելյարին` մտերիմները նրան նվիրել են Խորեն Աբրահամյանի պատկերով նվերներ. "Բոլորը գիտեն` իրեն շատ եմ սիրում, իմ իդեալն է, դրա համար միշտ նվիրում են: Ստացել եմ նաեւ Աստվածաշունչ` իմ անվան տառերով գրվածքով, իսկ Գնել Ուլիխանյանը թատրոնը խորհրդանշող շատ հետաքրքիր դիմակ է նվիրել”: 

Նիկոլայ Եղիազարյանն այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Ռաֆայել Ջրբաշյանի կուրսում. "Ես արդեն յոթ տարի կապ ունեմ Թատերական ինստիտուտի հետ, քանի որ ինձ երկու անգամ հեռացրել են վարքիս պատճառով, բայց երեք անգամ ընդունելության քննություն եմ տվել ու երեք անգամ էլ ընդունվել: Չորրորդ կուրսն ավարտելուց հետ ուսումս կշարունակեմ մագիստրատուրայում. դեռ չորս տարի էլ կմնամ:)”Նա նաեւ հետեւյալն է հավելել. "Որոշել եմ թատրոնում խաղալ: Այս մասնագիտությունն ընտրել եմ, երբ դեռ սերիալներ չէին նկարվում: Խաղացել եմ Համազգային թատրոնի բեմում` Լեւոն Շանթի "Հին Աստվածներ” ներկայացման մեջ կերտելով կույր վանականի կերպարը: Ինձ համար հպարտանալու առիթ էր, քանի որ այդ դերը Սունդուկյանի անվան թատրոնում խաղում է Մուրադ Ջանիբեկյանը”:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 2013 | Ավելացրեց: ♥Lid♥ | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 PSTO • 20:06, 12.11.2012
HETAQRQIR ER
ComForm">
avatar