Նետե՞լ, թե՞ պահել բաժանումից հետո նրա նվերները - 20 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 20 » Նետե՞լ, թե՞ պահել բաժանումից հետո նրա նվերները
21:49
Նետե՞լ, թե՞ պահել բաժանումից հետո նրա նվերները

Գրո՛ղը տանի, մայրի՛կ, հեռացրո՛ւ այդ մոմակալն իմ տեսադաշտից...Երևի արդեն մտածեցիր, որ սա մի դրվագ է բրազիլական սերիալից, երանի թե... Այնքա՜ն գեղեցիկ սիրավեպ էր, խոստումնալից ու ազնիվ հարաբերություններ, որ երբևէ մտքովդ չէր անցնի, որ մի օր նրա մասին հիշեցնող իրերը քեզ այդպես զզվելի կթվան, և ամեն կերպ կցանկանաս ազատվել դրանցից:

Մի քիչ խոսենք նրա նվերների նշանակության մասին

Հարաբերությունների ընթացքում ձևավորվում է կապվածություն, որն ամրապնդելու համար զույգը հարաբերությունների ընթացքում ստեղծում է կապվածության օբյեկտներ, այս դեպքում` զուգընկերոջը փոխարինող օբյեկտներ, առարկաներ ու ռիտուալային գործողություններ: Նվերների հիմնական նպատակը զուգընկերոջ բացակայության դեպքում իր գոյության մասին հիշացնելն է, ինչն էլ տվյալ մարդուն ավելի ապահով ու հանգիստ է դարձնում: Ավելի պարզ ասած՝ նվերները հիշեցնում են մեզ մեր սիրած մարդուն և ուժեղացնում կապը նրա հետ:

«Մենք ունեինք մեր անվան առաջին տառերով և մեր սիրած թվերով մի քանի իրեր, որոնք շատ սիրված էին երկուսիս կողմից և համարվում էին մեր կյանքի անբաժանելի մասը: Չնայած նրա կինը, երբեմն շատ լավ իմանալով դրանց նախապատմությունը, խեթ հայացքով նայում է ամուսնուն, երբ Կարենը մի քիչ երկար է կենտրոնանում դրանց վրա, բայց միևնույնն է` տարիներ անց այդ իրերը շարունակում են հիշեցնել գեղեցիկ անցյալը (մոտ ընկերուհիս կապ ունի նրանց հետ, ծիծաղում է...)»:

Նելի, 29 տ.

«Նվեր ընտելիս ամեն կերպ ուզում եմ ցույց տալ իմ նվիրումն ու սերն Անիի հանդեպ, բայց միշտ պարզվում է, որ նա այդքան էլ ոգևորված չէ իմ նվերով: Անկեղծ ասած, ամեն անգամ անհարմար եմ զգում, բայց հետո երջանկանում եմ «լավ գժոս, ոչինչ, կարևորը նվերը չէ, այլ...» արտահայտությունը լսելիս»:

Արտակ, 30 տ.

Ի՞նչու ենք ուզում բաժանումից հետո նրա նվերները դուրս նետել լուսամուտից ուղիղ փողոց:

Բաժանման սկզբական շրջանում դեռ կրքերը թեժ են, հարցականները շատ, հիսաթափությունը խորը: Ուզում ես դեն նետել այն ամենը, ինչ հիշեցնում է նրան, այս կերպ կարծում ես՝ կթեթևանան նյարդերդ, հրաժեշտ կտաս անցյալիդ: Մինչդեռ երբ ժամանակն անցնում է և դու հանդարտվում ես, հասկանում ես, որ, նվերները դեն նետելով, դու պարզապես խաբում ես քեզ:

«Նվերներից հրաժարվելը կամ առավել ևս հետ վերադարձնելը կարծում եմ առնվազն քաղաքակիրթ չէ: Ես իմ երեք ընկերուհիների համար էլ թանկարժեք նվերներ առել եմ, ի վերջո, դա ինձ հաճելի է եղել: Բաժանումից հետո ավելի խորը ցավ եմ ապրել, երբ նրանք ակնարկել են նվերները վերադարձնելու մասին ...»:

Տիգրան, 28 տ.

«Ես իմ երկու նախկին ընկերների նվերների երկու տարբեր անկյուն ունեմ իմ սենյակում: Ես այդ իրերն օգտագործում եմ սիրով և միշտ լավ հիացմունքով եմ հիշում այն օրերը, երբ այս կամ այն իրը նվեր եմ ստացել»:

Աստղիկ, 23 տ.

Անհեթեթ է զույգի միջև չստացված հարաբերությունների արդյունքում նվերներից հրաժարումը: Անկախ քո վերջնական որոշումից՝ բաժանվել ընդմիշտ, թե նորից վերսկել հարաբերությունները, դու պետք է հարգանքով վերաբերվես նրա նվերներին և ձեր անցյալին: Չէ՞ որ այդ նվերները սիրո, երջանկության աննկարգրելի պահեր են պարգևել քեզ:

Պահեք նրա նվերները, դրա համար չեք զղջա...

Եթե հարաբերությունները վերջացել են հանգիստ, արդյունքում դուք երկուսդ էլ ձեր նախկին հարաբերությունները հիշում եք ժպիտով ու զգացմունքներ այլևս չկան, ուրեմն նվերները կարելի է պահել: Եթե բաժանումից հետո կա վիրավորանք, ցավ կամ զգացմունքներ, ուրեմն նվերները պարտադիր չէ դեն նետել, ուղղակի պետք է որոշ ժամանակով պահել աչքից հեռու և դուրս հանել միայն այն ժամանակ, երբ չկան ոչ մի տեսակի զգացմունքներ, իսկ անցած հարաբերությունները լավ հուշեր են միայն արթնացնում:

«Նրա նվիրած արջուկն արդեն 6 տարի է ինձ հետ է. ես նրան անգամ նախկին ընկերոջս անունով եմ դիմում: Մեր բաժանումից հետո քույրիկիս խնդրել էի տնից հեռացնել նրա նվերները: Մեկ տարի անց նա ինձ տվեց միայն արջուկը, երջանկությունից աչքերս լցվել էին, շատ ուրախ էի, որ իմ պատանեկությունից իր ունեմ, որը լավ հիշողություններ է առաջացնում»:

Տաթևիկ, 22 տ.


Անդրադարձը Գայանե Ասրյանի

Հոգեբան՝ Տաթևիկ Աղաբեկյան

Հ.Գ. Նվերները մեր հիշողությունների կենդանի վկան են, պահենք նրանց և անցյալի լավագույն հիշողությունների վրա կառուցենք ամուր և լուսավոր ապագա...


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 859 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar