Ներշնչման հրաշալի ուժը - 1 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 1 » Ներշնչման հրաշալի ուժը
17:36
Ներշնչման հրաշալի ուժը

Դուք կարծում եք,որ ներշնչումը միայն գրողներին և արվեստագետներին է հարկավոր: Ո'չ, ներշնչումը հարկավոր է բոլոր մարդկանց: Ինչպես որ չի կարելի ապրել առանց հույսի , չի կարելի նաև ապրել առանց ներշնչման:
  Ներշնչման տարրերից  մեկն է ուժեղ երևակայությունը:
Լավ կամ վատ ներշնչումները,մտքերն ու հույզերը մեզ ուղեկցում են մեր ամբողջ կյանքի ընթացքում : Ներշնչումները իրենց կնիքն են դնում մեր ամբողջ էության վրա:
  Եթե չլիներ ներշնչումը `չէին լինի Էսքիլեսի , Սոֆոկլեսի, Միքելանջելոյի ստեղծագործությունները,Շեքսպիրը կլիներ մի սովորական մսագործի տղա, Դանթեն կլիներ մի մոլեռանդ կաթոլիկ:

Դրական ներշնչման ուշագրավ փաստ է հետևյալ դեպքը.
Կրծքացավ ունեցող հիվանդը մի երեկո խիստ տանջվում էր օդի պակասից: Այդ երեկո նրա մոտ ոչ ոք չկար,իսկ նա ի վիճակի չէր վեր կենալու,որ պատուհանը բացի: Նա նայում է շուրջը և վերցնելով խոզանակը`նետում է պատուհանի կողմը: Լսվում է ապակու ջարդվելը և նա հանգիստ շունչ է քաշում,իսկ առավոտյան պարզվում է ,որ ոչ թե լուսամուտն է ջարդվել,այլ...պահարանի ապակին:

  Հաճախ մարդիկ ծերանում են ոչ թե տարիների բեռից կամ հիվանդությունից,այլ բացասական ներշնչումից;Երբ հիսուն տարեկանին հասնողը իրեն ներշնչում է ,որ ինքը ծերացել է `նրան ծերացնում է հենց այդ ներշնչումը:
Ներշնչման նկատմամբ խելացի վերաբերմունք ունեն նրանք ,ովքեր առավոտյան վեր կենալիս ասում են . :
  Լավ ներշնչումով տնից դուրս եկողի առաջ լայնորեն  կբացվեն բոլոր դռները ,այդ օրը ձեր գործերը հաջող կլինեն ...

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 869 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar