Ներկայացվել է Microsoft Office-ի հավելվածների փաթեթի նոր տարբերակը - 18 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 03.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 18 » Ներկայացվել է Microsoft Office-ի հավելվածների փաթեթի նոր տարբերակը
17:16
Ներկայացվել է Microsoft Office-ի հավելվածների փաթեթի նոր տարբերակը

Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը Սան Ֆրանցիսկոյի մամուլի ասուլիսում ներկայացրել է Microsoft Office-ի հավելվածների փաթեթի նոր տարբերակը:

Ինչպես Reuters-ին վկայակոչելով հաղորդում է Lenta.ru-ն, ծրագրերի նոր սերնդի առանձնահատկությունը կդառնա ինտեգրումը Microsoft SkyDrive «ամպային» ծառայությանը: Օգտագործողի ստեղծած բոլոր փաստաթղթերը, անձնական կարգավորումներն ավտոմատ կերպով կպահվեն «ամպերում», ինչը դրանք հասանելի կդարձնի համացանցին միացված ցանկացած սարքի համար:

Դրանից բացի, նոր Office-ը նախատեսում է սենսորային համակարգիչներում եւ պլանշետներում աշխատող հեշտացված ռեժիմ, ինչպես նաեւ սոցծառայությունների հետ սերտ կապ: Մասնավորապես, Office-ում ներդրված կլինի համացանացա-հեռախոսային Skype ծառայությունը, նաեւ ի հայտ կգա People Card գործառույթը, որը թույլ կտա Facebook-ից եւ LinkedIn-ից տվյալներ ընդգրկել օֆիսային հավելվածներում:

Microsoft Office-ի նոր դիզայնը մշակվել է Windows 8-ին համապատասխան, որի վաճառքը նախատեսվում է սկսել 2012թ. հոկտեմբերին: Օպերացիոն նոր համակարգին զուգահեռ, Office-ի նոր տարբերակը համատեղելի կլինի նաեւ Windows 7-ի հետ:

 

Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 850 | Ավելացրեց: ArmFun | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar