Նախատոնական սթրեսը հաղթահարել է պետք - 17 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 17 » Նախատոնական սթրեսը հաղթահարել է պետք
14:42
Նախատոնական սթրեսը հաղթահարել է պետք

Մինչ դրսում ամանորյա կերպարանք են ստանում բոլոր խանութներն ու փողոցները,  շատ մարդկանց  նույն ժամանակամիջոցում այցի են գալիս սթրեսները:  Չայած նրան, որ Ամանորը շատ կարևոր և գեղեցիկ տոն է համարվում բոլոր երկրներում և հատկապես մեզ մոտ` Հայաստանում, այնուամենայնիվ նախատոնական սթրեսով տառապողները այնքան էլ մեծ ուրախությամբ չեն կարողանում դիմավորել այն:

Նախ պետք է պարզել, թե ինչ պատճառներով է առաջացել սթրեսը: Իսկ շատերի մոտ պատճառները նույնն են`

Մեծ ակնկալիքներ, հրաշքի սպասում, իսկ արդյունքում չի արդարանում այդ ամենը

Հնարավորության բացակայություն, որպեսզի իրականացնեն մտածածը:

Մոտ մարդկանց անհամաձայնությունները:

Ընտանիքի անդամների տարբեր ցանկությունները:

Վախ ապագայից:

Իսկ հոգեբանները խորհուրդ են տալիս  խուսափել մինչտոնական սթրեսից ՝ հետեւելով մի քանի խորհուրդների:

 

  • Կոմնորոշվեք, թե ում հետ եք անցկացնելու Ամանորը` ընկերների, թե ընտանիքի:
  • Կազմակերպված պլան մշակեք, թե ինչպես եք պատրաստվում անցկացնել օրը:
  • Ցուցակ կազմեք բոլոր անհրաժեշտ բաների, որոնք պետք է ձեռք բերել մինչև տոները: Հետզհետե ցուցակում տեղ գտած ապրանքների համար գումար առանձնացրեք կամ գնեք, որպեսզի ամեն ինչ չմնա վերջին օրերին:
  • Ձեր հաջողությունների և ուրախությունների ցուցակը կազմեք, որոնք ուղեկցել են Ձեզ անցած տարվա ընթացքում: Առանձին թերթի վրա գրք նաև անհաջողությունները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Գրելուց հետո ցուցակը պատռեք և դեն նետեք:
  • Մտածեք հաջորդ տարվա անելիքների մասին: Խոսեք այդ մասին այն մարդկանց հետ, ում հետ կապված են Ձեր անելիքները:
  • Լուծեք Ձեր բոլոր խնդիրները, որպեսզի տոներին դրանք Ձեզ չանհանգստացնեն:
  • Ամանորի գիշերը մոռացեք ամեն ինչի մասին, հանգիստ սրտով դիմավորեք Նոր տարին և ուրախացեք: Հիանալի ժամանցը տարեմուտին խորհրդանշում է ամբողջ տարվա հաջողությունը:


 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 923 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar