Նարեկը, Արթուրը, Սուրենը, Սուսաննան, Արմենը եւ Լենան մրցում են երգի համար:) - 3 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 3 » Նարեկը, Արթուրը, Սուրենը, Սուսաննան, Արմենը եւ Լենան մրցում են երգի համար:)
18:30
Նարեկը, Արթուրը, Սուրենը, Սուսաննան, Արմենը եւ Լենան մրցում են երգի համար:)

“Շանթ”-ի “Պրեմիերա 2” նախագիծը շարունակում է իր երաժշտական ընթացքը: Մրցույթի մասնակիցներ Արթուր Ալեքը, Սուսաննա Պետրոսյանը, Նարեկ Մակարյանը, Արմեն Եդիգարյանը, Լենա Ղազարյանը եւ Սուրեն Առուստամյանը ներկայացրել են իրենց երգերը եւ պայքարում են հաղթող ճանաչվելու համար:): Սուսաննա Պետրոսյան “Գիտես, ես կգամ’’ Լենա Ղազարյանը հանդես է գալիս “Փակուղի’’ երգով: Շատ-շատ սիրում եմ ընտրածս երգը, կարծում եմ` այն հասցրել է սիրվել նաեւ հանդիսատեսի կողմից: Գիտեմ, որ ընկերներս ու ծանոթներս օրը մի քանի անգամ լսում են:): Մեծ ակնկալիքներ ունեմ եւ հուսով եմ` նրանք, ովքեր հավանում են կատարումս, կքվեարկեն իմ օգտին’’: Արթուր Ալեքն ուրախ է, որ ներկայացնում է “Դու կաս’’-ը եւ կրկնակի կուրախանա, եթե հաղթի:).“Հենց սկզբից ինձ հոգեհարազատ դարձավ այս երգը: Շատ ոգեւորվեցի, երբ առաջին համերգից հետո դրական արձագանքներ լսեցի: Ակնկալիքներս արդեն կիսով չափ իրականացել են”: Նարեկ Մակարյանն ընտրել է “Կարոտ’’-ը.“Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին: Սկզբում սպասումներս մի քիչ այլ էին. ընկերոջս` Lazzaro-ի հետ որոշել էինք “hause” ոճի պարային գործ ներկայացնել, սակայն երգերի ցանկում այդպիսի ստեղծագործություն չկար, եւ ընտրեցի “Կարոտ’’-ը: Հիմա այն շատ հարազատ է ինձ: Ուրախ եմ ջերմ արձագանքներ ստանալու համար, հատկապես` սփյուռքահայերից’’: Արմեն Եդիգարյանը “Քեզնով հարբած’’-ն արդեն իսկ կատարում է նախագծից դուրս համերգների ընթացքում եւ հենց դա է համարում հաղթանակ.“Երբ առաջին անգամ լսեցի երգը, ինձ հետ կապող որեւէ բան չզգացի: Բայց հետո, երբ սկսեցի աշխատել ստեղծագործության վրա, այն ինձ շատ հոգեհարազատ դարձավ: Հաղթանակն ինձ չի հետաքրքրում, պարզապես ուզում եմ, որ երգս սիրված լինի հանդիսատեսի կողմից’’:“Պրեմիերա 2”-ի հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլի 19-ին: Առաջատար մասնակցին հաջողություն բերած երգի հիման վրա “Շանթ”-ը տեսահոլովակ կնկարահանի: Նշենք, որ քվեարկությունը շարունակվում է, եւ կարող եք աջակցել ձեզ դուր եկած ստեղծագործությանն ու կատարողին:):


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 786 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar