Նամակ ապագայի ինձ շատ ծանոթ անծանոթին։ - 7 Հուլիսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 7 » Նամակ ապագայի ինձ շատ ծանոթ անծանոթին։
15:04
Նամակ ապագայի ինձ շատ ծանոթ անծանոթին։

Դու…գրե՞լ ես սիրում,լավ,չեմ առարկի,բայց մի՛ աստվածացրու ինձ քո տողերում,այն լուռ տողերում, որոնք չես ասում,այլ լոկ գրում ես քո խոսուն մատներով ինչ-որ ճմռթած թղթերի վրա։Գրում ես երկա՜ր՝ առանց մտքերի։Մի՛ վերածիր ինձ քո գրքերում փակված հերոսի.ես հողեղեն եմ։Ինձ մի՛ բարձրացրու ոմանց աչքերում.ես բարձր եմ ինքնին։Չաստվածացնե՛ս ինձ քո տողերում.ես հավատք ունեմ։Ինձ չսիրե՛ս ասելու համար, որ խենթ ես դարձել,քեզ խենթ եմ դարձրել։Ինձ չստե՛ս չասելու համար, որ կործանվում ես ինձ հետ լռելիս։Այո՛, լռելիս. խոսել ինձ հետ դու չես սովորի.ես շատ եմ խոսում,իսկ քեզ հետ, անկասկած, ես կերազեմ լռելու մասին,ու մենք կլռենք:Դու ինձ չմատնե՛ս օտար մատների,ես հուդաներին երբեք չեմ ներում։Դու…ինձ չլսես, երբ ես քեզ կասեմ, որ հոգնել եմ ինքս իմ ձայնից,չհավատաս,երբ քեզ կպնդեմ՝ ուղեղս այլևս մտքեր չի երկնում,որ դադարել եմ հավատալ մտքերիս,լռել եմ ընդմիշտ,կամ՝ էլ չեմ գրելու։Ամենը երբ լսես, ապա իմացիր՝ խաբում եմ,բայց ինքս ինձ,համոզելու համար, որ փոխվել գիտեմ։Դու լոկ լու՜ռ լսի՛ր խլացնող ստերն իմ ստեղծած,ու փակի՛ր ականջներդ, երբ կվերջացնեմ.ձևացրու, իբր ոչինչ չես լսել,ու ես կլռեմ։Դու կզգաս այդժամ, որ լռությունն իմ խոսուն է ավելի, քան ոմանց արտաբերած հազար հնչյունը։Դու երբեք–երբե՜ք ինձ չդրվատե՛ս,ես կհասկանամ որ ստել գիտես,անգամ, եթե դու անկեղծ գովերգես,ես չեմ հավատա։Դու կկործանվես իմ անտարբերությունից,այն սառնությունից, որ կնկատես դաժան աչքերումս, դու ինձ կատես քեզ չհավատալու համար միայն,չհասկանալով, որ պետք է ատեիր քեզ կործանելու փաստից դրդված։ Դու դեռ չգիտես, որ կյանքիդ որևէ դժվար ժամանակահատվածում կհանդիպես ինձ՝ մի հրեշի,ով խեղդելով քեզ՝ կստիպի շնչել իմաստով,կփակի աչքերդ,որ հասկանաս ինչ հրաշալի է աչքեր ունենալը,կզրկի խոսքից, որովհետև լոությունդ ավելի խոսուն է։Դու…դեռ չգիտես,որ ապրել գիտես։Ու հիշի՛ր՝ ինձ տեսնելիս երբեք ինքդ քեզ թուլ չտաս ժպտալ.պահի՛ր ժպիտդ հրաժեշտիս համար… Նամակ ապագայի ինձ շատ ծանոթ անծանոթին։


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1158 | Ավելացրեց: ChBaCaHaYtVaC_eReVuYt | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 ChBaCaHaYtVaC_eReVuYt • 09:31, 08.07.2015
9 9 9 9
ComForm">
avatar