Նահանջ վայրկյանը շատ կայքերի ու սերվիսների խափանման պատճառ է դարձել - 6 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 6 » Նահանջ վայրկյանը շատ կայքերի ու սերվիսների խափանման պատճառ է դարձել
21:00
Նահանջ վայրկյանը շատ կայքերի ու սերվիսների խափանման պատճառ է դարձել

Ես ձեզ ամեն օր կներկայացնեմ ինովացիոն մեկ կարևոր լուր: Եշեք տեղեկացված և տեղեկացրեք նրանց,ովքեր ունեն դրա կարիքը:
Մի քանի հանրաճանաչ ինտերնետ-ծառայությունների եւ կայքերի աշխատանքում խափանումներ են արձանագրվել` հունիսի 30-ի գիշերը լրացուցիչ վայրկյան ավելացնելու պատճառով:

Reddit լրատվական կայքի ադմինիստրատորներն իրենց պաշտոնական միկրոբլոգում հայտնել են, որ կայքը կարող է անհասանելի լինել Cassandra տվյալների բազայի կառավարման համակարգում ընդհատումների պատճառով: Այդ ընդհատումների պատճառն է դարձել նահանջ վայրկյանը, ճշգրտել են նրանք, գրում է Wired-ը:

Mozilla ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «լրացուցիչ վայրկյանի» ավելանալուց հետո դադարել են աշխատել Java հավելվածի սերվերները:

Ժամանակի սինխրոնացման սխալը բերել է Amadeus տոմսերի պատվիրման համակարգի աշխատանքների ընդհատումների: Այդ պատճառով ավստրալական Qantas ընկերությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել մինչեւ 50 թռիչքներ:

«Լրացուցիչ վայրկյանի» խնդիրն ազդել է այնպիսի ռեսուրսների վրա, ինչպիսիք են LinkedIn սոցիալական ցանցը, Foursquare գեոլոկացիոն ծառայությունը եւ որոնող StumbleUpon-ը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 658 | Ավելացրեց: ArmFun | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar