Նա որոշ հարցերի նկատմամբ ավելի զգայուն է, քան դու - 8 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 8 » Նա որոշ հարցերի նկատմամբ ավելի զգայուն է, քան դու
21:42
Նա որոշ հարցերի նկատմամբ ավելի զգայուն է, քան դու

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սիրային անախորժ միջադեպերն ավելի շատ ազդում են տղամարդկանց, քան կանանց վրա: Պարզիր` ով է ավելի զգայուն հետևյալ իրավիճակներում:

1. Երբ վիճում եք
Անկասկած, երբ վիճում ես, ամեն ինչ, կարծես, շրջվում է, և քեզ անհամատեղելի ես զգում նրա հետ: Բայց նման վեճերը նրա վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում: Վեճից հետո դու կարող ես զանգել լավագույն ընկերուհուդ կամ մայրիկիդ և խոսել կատարվածի մասին: Մինչդեռ տղամարդկանց մեծ մասն այսպես չի վարվում, ինչը նշանակում է, որ նրանք ինքնուրույն են հաղթահարում կատարվածը: Հետևաբար, վեճից հետո հավասարակշռությունը վերականգնելու համար նրանց ավելի երկար ժամանակ է հարկավոր:

2. Երբ որոշ ժամանակ չեք տեսել միմյանց
Կանայք կապվածության զգացում ունենալու համար մշտապես դեմ առ դեմ հաղորդակցվելու կարիք չունեն (իհարկե այն դեպքում, երբ գիտես, որ նա մտածում է քո մասին): Կարող ես մեկ կամ երկու շաբաթ անցկացնել` առանց նրան տեսնելու: Մինչդեռ տղամարդիկ հակառակն են: Նրանք ավելի կապված են զգում, երբ ֆիզիկապես մոտ են: Հետևաբար, միմյանցից հեռու գտնվելը նրա վրա ավելի շատ է ազդում:

3. Երբ երկուսդ էլ լարված եք
Երկուսիդ մոտ էլ դժվար ժամանակներ են: Հավանաբար դու խնդիրներ ունես ընկերուհիներիցդ մեկի հետ, նրա մոտ էլ լարված շրջան է աշխատավայրում: Կանայք հակված են ակնկալելու, որ իրենց տղամարդը պետք է հուսադրի իրենց, երբ կյանքի մեկ այլ շղթայում անհարթություններ են լինում, իսկ այդ դեպքում ո՞վ պետք է հուսադրի նրանց։

4. Երբ չես սիրում նրա մայրիկին
Որքան էլ զարմանալի է, նա ավելի շատ կարող է անհանգստանալ, քան դու, երբ քո հարաբերությունները նրա մոր հետ անհարթ են, հատկապես երբ նա մոր հետ մտերիմ է: Սա պայմանավորված է նրանով, որ տղամարդիկ սիրում են, որ ամեն ինչ հեշտ լինի` զերծ բոլոր տեսակի կոնֆլիկտներից: Հետևաբար, երբ իր կյանքի երկու ամենակարևոր մարդկանց միջև տարաձայնություններ նկատի, իսկապես, դա նրան դուր չի գա:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 788 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.6/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar