Մի մարդ գալիս է վարսավիրի մոտ, որ մազերը կտրի ու սափրվի: Նրանք զրուցում էին տարբեր թեմաներից և ահա, խոսքը գնում էր արդեն Աստծո մասին.
_ Ինչ էլ դուք ինձ ասեք, միևնու'յնն է, ես չեմ հավատում,որ Աստված կա,_ ասաց վարսավիրը:
_ Ինչու?,_ հարցրեց հաճախորդը:
_ Դե դա պազրից էլ պարզ է...Բավական է դուրս գաս փողոց, որ հասկանաս` ԱՍՏՎԱԾ ՉԿԱ:Ասեք ինձ, խնդրու'մ եմ,եթե Աստված կա,որտեղից են այդքան հիվանդները, թափառական երեխաները??? եթե նա իրոք գոյություն ունենար, ոչ մի ցավ չէր լինի:
Հաճախորդը մի պահ ընկավ մտքերի մեջ. նա որոշեց լռել,որ վեճ չբռնկվի: Երբ վարսավիրը ավարտեց աշխատանքը, այդ մարդը դուրս եկավ փողոց ու նկատեց մեկին,ով կարծես տարիներով չէր կտրել մազերն ու չէր սափրվել: Այդժամ նա վերադարձավ վարսավիրանոց ու ասաց.
_ Գիտեք, թե ես Ձեզ ինչ կասեմ? վարսավիրներ ՉԿԱՆ:
_ Ինչպես թե? ես հաշվի մեջ չեմ մտնում? ես վարսավիր եմ:
_ Ո'չ, վարսավիրներ չկան, ապա թե ոչ դրսում չսափրված ու մազերը չկտրած մարդիկ չէին լինի:
_ Ընկե'րս, հարցն իմ մեջ չէ? պարզապես նրանք ինձ մոտ չեն գալիս:
_ Խնդիրն էլ հենց դա է. նույնն էլ Աստծուն է վերաբերում: Աստված ԿԱ, պարզապես մարդիկ չեն փնտրում ու չեն գնում նրա մոտ: Ահա թե ինչու աշխարհում այդքան ցավ ու տառապանք կա♥♥♥